
Ուշադրություն, ճանապարհները դարձել են դժվարանցանելի

Ինչպես և կանխատեսվել էր Աին Հիդրոմետ ծառայության կողմից, դեկտեմբերի 3-ին օրվա առաջին կեսից Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում դիտվում է ձյուն, ժամը 15.00 դրությամբ Ապարան-Քուչակ-Սպիտակ հատվածում բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց, որի պատճառով ճանապարհները դարձել են դժվարանցանելի:
Առկա են նաև ուժեղ քամիներ, Իրադրությունը բարդացնում են դիտվող ուժեղ քամինեը Գավառում 25մ/վրկ, Գորիսում, Արթիկում, Գյումրիում, Ապարանում, Սիսիանում 17-20մ/վրկ արագությամբ: Հանրապետության ցածրադիր գոտիներում տեղումներիը դիտվում են անձրևի և ձնախառն անձրևի տեսքով, որը ջերմաստիճանի անկմանը զուգընթաց օրվա վերջում առանձին հատվածներում կվերափոխվի ձյան: Երեկոյան ժամերից կդիտվի տեղումների դադար, դեկտեմբերի 4-ի գիշերվա առաջին կեսին ձյունը կպահպանվի միայն Վայոց Ձորում և Սյունիքում, իսկ գիշերվա երկրորդ կեսից ամենուրեք սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն