2013 թ. նոյեմբերի դրությամբ ՀՀ-ում իրականացվել է 62 մլրդ 224մլն դրամի շինարարություն, որը 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 7.3%-ով:
Հայաստանի քաղաքագետների միության (ՀՔՄ) մամուլի քարտուղարությունից հայկտնում են, որ դեկտեմբերի 28-ին ՀՔՄ-ում տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիական հասարակության համագումարի նախաձեռնող խմբի անդրանիկ նիստը:
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմը ոչ միայն չի տեղափոխել, եւ նրանց դիմումները չի ընդունել, այլ պատճառաբանել է, որ աշխատանքային օր չէ:
Ամանորյա առատ սեղանների շուրջ օրհնեք և անշփոթ լուսաբացներ մաղթեք թշնամու դարանակալ դիպուկահարի դիմաց, հայ ժողովրդի խաղաղության ամեն վայրկյանը իրենց կյանքով պաշտպանող, հատուցող սահմանապահ, ազնվագույն մեր զավակներին և խոնարհումով ոտքի կանգնեք այն հերոս նահատակների հիշատակի առջև, ովքեր մեզ հայոց պետականության անկախությունը պարգևեցին, վստահելով՝ մեծ և հզոր Հայաստան կերտելու խոստումնալից ապագան:
Դիլիջանի ոլորաններում, Սելիմի լեռնանցքում և Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց:
Facebook-ում, ինչպես գիտեք, կարող եք ձեր լրահոսից թաքցնել էջերի գրառումները, սակայն այժմ արդեն դուք կարող եք թաքցնել նաև նույն գրառումները, եթե նույնիսկ ձեր ընկերներն են տարածել դրանք, և ոչ միայն:
Հաջորդ տարի Արդյունաբերության զարգացման հիմնադրամի առաջնահերթ խնդիրներից է լինելու պետական աջակցության ծրագրի իրականացումը: Ինչպես 168.am-ին հայտնեց հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը, պետբյուջեից 500 մլն դրամ է հատկացված ընկերություններին աջակցություն ցուցաբերելու, ցուցահանդեսների մասնակցության 50%, կրթական ծրագրերի, սերտիֆիկատների տրամադրման համաֆինանսավորման, վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման համար:
Վոլգոգրադի մարզի առողջապահության նախարարությունը հրապարակել է Վոլգոգրադի ահաբեկչությունից տուժածների նախնական, ոչ ամբողջական ցուցակը:
Նախախորհրդարանի երթի մասնակիցներն իրենց զորակցությունը հայտնեցին ԱԱԾ-ի մեկուսարանում գտնվող Շանթ Հարությունյանին, ներկայացրեցին նրան և մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջ
Երեխան տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ս. Մկրտչյանն աշխատում է Երևանի «Բյուրակն» կրթահամալիրում՝ որպես տնօրեն, իսկ վրաերթի ենթարկված երեխան իր աղջիկն է:
Ավարտվող 2013 թվականը դարձավ խաղաղության ևս մեկ տարի, երբ Հայկական բանակը, ամեն րոպե թիկունքում ունենալով հայ ժողովրդի միակամ աջակցությունը, անթափանց պահեց Հայաստանի Հանրապետության ու Արցախի սահմանները:
Զոհվածների թվում դեռևս կան ինքնությունը չպարզված անձինք. տարվում են աշխատանքներ զոհերի ինքնությունը ճշտելու ուղղությամբ:
Ռումբը պայթեցվել է երկաթուղային կայարանի մուտքի մոտ: Նախնական տվյալներով` պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ կին ահաբեկիչը:
Ժամը 15.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքի 56 տանը:
Եթե ցանկանում եք ռոմանտիկ ընթրիքի կամ ֆիլմ դիտելու հրավիրել Ձեր սիրելին, բայց վախենում եք մերժվել, կամ, օրինակ, հասարակության բացասական կարծիքին արժանանալ, ապա նոր հավելվածը հենց ձեզ համար է:
Նշված գործը հարուցվել է երեկ՝ դեկտեմբերի 28-ին՝ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով:
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնությունն իր էջում տարածել է հայտարարություն, որում պահանջում է չեղյալ հայտարարել Տարոն Մարգարյանի պաշտպանությունը և նշանակել ատենախոսության կրկնական քննարկում:
Երևանում դեկտեմբերի 30-31-ին և հունվարի 1-3-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից թույլ ձյուն:
Արդյո՞ք դդումից պատրաստված կառքը նպաստեց, որպեսզի համեստ Մոխրոտիկը գրավի արքայազնի սիրտը. այս հարցը դեռ իր վերջնական պատասխանը չի ստացել: Սակայն, այնուամենայնիվ, 20-րդ դարի վերջերին երեք գիտնականներ արժանացել են Նոբելյան մրցանակի մի հետազոտության համար, որի հետ անուղղակի ձևով կապված է նաև դդումը։
«ՀայՌուսգազարդ» ընկերության լրատվական ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանը մեզ հետ զրույցում հավաստեց, որ գազի որակի, կալորիականության հետ կապված խնդիր չկա…
Դեկտեմբերի 29-ին, ժամը 02.07-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Երևանի Վարդանանց փողոցի թիվ 2 շենքի տանիք և չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ ավտոսանդուղք: Հրշեջ-փրկարարները Ս. Յ.-ին իջեցրել են շենքի տանիքից և տեղափոխվել անվտանգ տարածք: Դեպքի վայրում են գտնվել «1-03» ծառայության աշխատակիցները: Արտակարգ իրավիճակների նախարարություն
Բախման հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն վատացել էր ուղևորներից մի կնոջ ինքնազգացողությունը և կարճ ժամանակում ժամանած շտապ օգնությունը նրան տեղափոխեց հիվանդանոց:
Վթարից ճիշտ կլիներ ես մահանայի, ոչ թե այն երկու պատանիները, բայց եթե Աստված պահպանեց իմ կյանքը, պարտավոր եմ ապրել այլ կերպ՝ ավելի՛ հոգևոր կյանքով: Այս դեպքը իմ հոգևոր կյանքում բեկում կառաջացնի, ինչը կանդրադառնա և՛ իմ մասնագիտական, և՛ հասարակական կյանքում: Այդ բեկումն արդեն եղել է:
Վթարի հետևանքով հրդեհ է բեռնկվել Opel մակնիշի ավտոմեքենայի մեջ, և դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են կրակը:
ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Արամ Այվազյանը թոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետի պաշտոնից:
Շրջում ենք մեր հազարամյա պատմության հերթական էջը: Սովորաբար տարեմուտին հետադարձ հայացք ենք նետում անցնող տարվան, իմի բերում կատարվածը ու կիսատ թողածը՝ գալիք տարում անելիքները ուրվագծելու և նպատակները նախանշելու համար:
Դեկտեմբերի 29-ին, ժամը 04.55-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, Աբովյան փողոցի սկզբնամասում, «ՎԱԶ-2121» մակնիշի 15VV015 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «Սրբ. […]
ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Կարպատների բնակիչները հավատում են, որ Նոր տարվա գիշերը կենդանիները կարող են խոսել եւ բնակչությանը զգուշացնել գալիք անհաջողությունների մասին: Այնպես որ տոնական օրերին հատկապես գյուղերում լռություն է տիրում. բոլորը փորձում են լսել կանխագուշակությունները: