Օհանյանն ընդունել է Բախինին

Դեկտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Ա.Բախինին, ով Հայաստան էր ժամանել ՌԴ նախագահ Վ.Պուտինի պաշտոնական պատվիրակության կազմում:

Հանդիպմանը ռուսական կողմից ներկա էին Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ա.Գալկինը, ՀՀ-ում 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի հրամանատար, գնդապետ Ա.Ռուզինսկին, իսկ հայկական կողմից` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովը, ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենատ Մ.Գրիգորյանը և այլոք:
Երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվեցին պաշտպանական բնագավառի համագործակցության հիմնահարցեր, ինչպես նաև նախանշվեցին պաշտպանական գերատեսչությունների միջև ռազմական և ռազմատեխնիկական փոխգործակցության հետագա զարգացման ուղիները:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս