ՀՀԿ-ականները որևէ վտանգ չեն զգում, քանի որ ԱԺ դարպասների մոտ հավաքվածների թիվն այսօր կլիներ մոտ 400 մարդ: Այդ պատգամավորներից և ոչ մեկի թիկունքին ընտրող չկա, որպեսզի գնա, նրանց հանի տներից, ինչպես անում էին 88-ին, ու պարտադրի հաշվի նստել իր կարծիքի հետ:
«Մամ, ես մարդ եմ սպանել, բայց չէի ուզում, ինձ էին սպանելու, տվել եմ, սրտի անոթին ա երեւի կպել», բայց ինքը պաշտպանվել է, ասել է. «Կուզեի՞ր ես լինեի նրա տեղը, որ նա չլիներ, ես պիտի լինեի»։
Ավազակային հարձակում կատարողներից մեկը անչափահաս էր:
Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ-ում շահագործվում է ավելի քան 145 հեկտար ջերմատուն: Ընդհանուր ջերմատների և ջերմոցների (հիմնական և ժամանակավոր կառուցված, ապակեպատ և թաղանթապատ ջերմատներ ու ջերմոցներ) մակերեսը կազմում է ավելի քան 500 հեկտար:
Հայ ազգային կոնգրես կուսակցությունը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կարող էր «առնվազն 50 հազարանոց հանրահավաք անցկացնել», սակայն չանցկացրեց, որովհետև, եթե քաղաքական մյուս ուժերը չմիանային դրան, այն «սոսկ դատարկ կրակոց կլիներ ու, արդյունք չտալով, ավելի կխորացներ ժողովրդի հուսահատությունը»:
Հեպատիտ B-ից 2010 թ. մահացած Արման Անտոնյանի մայրը` Սուսաննա Անտոնյանը շարունակում է պայքարել որդու մահվան իրական մեղավորներին բացահայտելու համար:
Ընդամենը` 2-3 տասնյակ գլխավոր բժիշկներ, հատուկ մասնագետներ են գոհ, բայց ինձ ավելի լավ է, որ մեր բնակչությունը գոհ լինի, մեր բժիշկները գոհ լինեն, ես գոհ լինեմ, ու, որ այդ 20-30 բժիշկները դժգոհ լինեն:
1973 թ. ծնված Արամ Ա.-ն Այգեստանի 9-րդ փողոցում գտնվող մի ընկերության կադրերի բաժնում աշխատանքի տեղավորելու պատրվակով Մելանյա Գ.-ից խաբեությամբ վերցրել է 48.000 դրամ:
Հայաստանից միակ արվեստագետը, ով մասնակցել է մշակութային կարևորագույն այդ իրադարձությանը, նկարիչ Ռ. Մեգալն է, ով իր «Մարութա սար»՝ չարի և բարու պատերազմը պատկերող մասշտաբային ստեղծագործությամբ արժանացել է Լորենցո Մեդիչիի դիմաքանդակով արծաթե մեդալին:
Ոստիկանները մեծ քանակությամբ թմրամիջոցներ են առգրավել:
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 404.98 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը էժանացել է 0.26%-ով կամ 1.03 դրամով։
Սակայն մի քանի օր առաջ աշխատակիցներին անակնկալի են բերել առյուծները. լույս աշխարհ են եկել երկու կորյուններ, ինչն, ըստ փոխտնօրենի, աննախադեպ երեւույթ կարելի է համարել:
Դատելով ելույթներից ու քայլերից՝ իշխանությունն անուղղակիորեն խոստովանում է, որ պետք չէ լուրջ ընդունել բոլոր խոստումներն ու հանձնարարականները։ Ամեն ինչ ասվում է` ընդամենն ասվելու համար
Այսօր ժամը 18-ի սահմաններում Դիլիջան քաղաքում հրազենային կրակոցներ են արձակվել: Կայքի տեղեկություններով՝ վիրավորվել է 2 հոգի: Իրավապահ մարմիններին մոտ կանգնած կայքի աղբյուրը հայտնել է, որ Դիլիջանում երիտասարդների երկու խմբի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որին հետեւել են կրակոցներ:
Քիչ առաջ ավարտվեց «ՀՖՖ մրցանակաբաշխություն 2013»-ը, որի ընթացքում հայտնի դարձան «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում հաղթողները: Հայաստանի 2013 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով հավաքել է 244 միավոր:
Քիչ առաջ ավարտվեց «ՀՖՖ մրցանակաբաշխություն 2013»-ը, որի ընթացքում հայտնի դարձան «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում հաղթողները: Հայաստանի 2013 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Դեկտեմբերի 21-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Բազումի բաժնում Ազատ Խ.-ից ահազանգ է ստացվել, որ իր տան մոտ գտնվող ջրի համար նախատեսված դատարկ տարայի տակ զենք է դրված` փամփուշտով:
Հրապարակվել են ս. թ. դեկտեմբերի 19-ին անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքները: Հրավիրված 21 դիմորդներից քննությանը մասնակցել են 8-ը, որոնցից 1-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
Դեկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից թույլ ձյուն:
Ծննդյան 80-ամյակը նշվեց մեծ հանդիսությամբ, որին ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, Արցախի հերոս, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը և այլ պաշտոնյաներ ու հարգարժան անձինք:
Ցիստիտի զարգացմանը նպաստում է աղը։ Աղի ուտեստների սիրահարները պետք է սահմանափակեն աղի օրվա չափաբաժինը 4 գրամով, այլ կերպ կարող է նկատվել ցավի ուժգնացում։
ԱԺ Հաշվիչ հանձնաժողովում ընդգրկված ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները մտահոգված են` դեկտեմբերի 23-ին խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությունը անվավեր ճանաչելու պահանջից հետո հնարավոր է կրճատվի հանձնաժողովում ոչ իշխանական ուժերի ներկայացուցչությունը:
Երևանի քաղաքապետարանն ամանորյա մանկական ներկայացումներ դիտելու է հրավիրել սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված ընտանիքների շուրջ 4000 երեխաների։
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 24-ին Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որը կայացել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի ու Ղրղզստանի նախագահների և Ուկրաինայի վարչապետի մասնակցությամբ:
Արդյոք Հայաստանն այլևս հնարավորություն ունի՞ հրաժարվելու որևէ բանից, որը պետք է Ռուսաստանին: Պատասխանը միանշանակ է՝ ոչ: Իսկ Ռուսաստանին Հայաստանի անդամակցությունն անհրաժեշտ է: Հետևաբար՝ Հայաստանը կանդամակցի այդ կառույցին՝ Ղարաբաղի հետ կամ առանց Ղարաբաղի:
Դեկտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում՝ Սպենդիարյան 5 հասցեում գտնվող «Ոսկե դար» գալերեան (www.hi-artonline.com, aa.auction.am) բացեց իր դռները՝ ներկայացնելով համաշխարհային այնպիսի մեծությունների, ինչպիսիք են՝ Ե. Քոչարը, Մ. Սարյանը, Լ. Թութունջյանը,
Ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցը. 10 վարորդ մեքենան վարել է անսթափ վիճակում, 14 վարորդ մեքենա վարելիս ծխել է, իսկ 22-ը` երթևեկել առանց փաստաթղթերի:
Այս խորհրդանշական դրամահավաքով Դեղին սաղավարտավոր ապամոնտաժողները ցանկանում են քաղաքացիական դաշտում հիմնել հալածյալների հանրային աջակցության մշակույթ:
ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի ոչ իշխանական չորս ուժերի ներկայացուցիչները պահանջում են դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստ անցկացնել: Նրանք չեն բացառում, որ այդ օրը կներկայացնեն նաև հանձնաժողովի նախագահ, Հանրապետական Սուքիաս Ավետիսյանի պաշտոնանկության հարցը:
2013 թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն միջնորդություն և ՀՀ գլխավոր դատախազին դիմում է ուղարկվել Հայկ Մովսիսյանի մորը իրավահաջորդ ճանաչելու խնդրանքով: