44-ամյա Արմեն Չիլինգարյանի` մորը սպանելու փաստը ցնցել է հարեւաններին, ոչ ոք չէր պատկերացնում, որ Արմենը մի օր կարող էր ծնողի կյանքին վերջ տար, այն էլ` ծեծելով: Դեպքը տեղի է ունեցել օգոստոս ամսին, բայց հարևաններն այսօրվա պես հիշում են:
«Իմ հայտարարությունը միայն կապված է ՄԻՊ զեկույցի հետ, եթե ուզում են կապ գտնեն իմ կնոջ հայցադիմումի հետ, նորից եմ կրկնում երկակի ստանդարտ, կաշառք կտան, կբավարարեք, չենք տա, չեն բավարարի»
ՏՄՊՊՀ-ից 168.am-ին հայտնեցին, որ մի շարք դժգոհությունների հիման վրա ուսումնասիրվել է այդ ընկերությունների վարքագիծը՝ պարզելու, թե որքանով են բարեխիղճ աշխատում վերջինները և որքանով է իրականությանը համապատասխանում որպես նվազագույն սահմանված ուղեվարձը: «Հայտնաբերված խախտումների վերաբերյալ որոշումները կհրապարկվեն երկուշաբթի»,- նշեցին հանձնաժողովից:
Գալուստ Սահակյանը վստահեցնում է, որ այսօրվա քվեարկությունը ՀՀԿ-ական պատգամավորների բացակայության պատճառով չէ, որ հետաձգվել է:
Վաղաժամ ծնելիությունն, ըստ մասնագետների, պայմանավորված է ինչպես սոցիալ-տնտեսական վատ կեցությամբ, այնպես էլ տարբեր վիրուսային հիվանդություններով և նյարդահոգեբանական խնդիրներով:
Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժինն որոշում է ընդունել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406 դրամ։ Երեկվա համեմատ ամերիկյան արժույթը թանկացել է 0.5 դրամով կամ 0.12%-ով։
Դեկտեմբերի 19-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ոստիկանները Գրիգոր Լուսավորիչ և Պարոնյան փողոցների հատման գետնանցումում նկատել են 5 անձանց, որոնք կոտրելով չգործող խանութի երկաթյա ճաղերը` մտել են ներս և փորձել գողանալ երկաթյա կոնստրուկցիաները:
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Արթուր Բաբլոյանի պաշտպան Արմեն Խաչարյանն այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր ճառը ներկայացնելիս միջնորդեց Ա. Բաբլոյանին անմեղ ճանաչել այն հոդվածներով, որոնցով նրան մեղադրանք է առաջադրվել: Հիշեցնենք՝ Արթուր Բաբլոյանը լրացուցիչ ցուցմունք էր տվել և նշել, որ ինքը հարվածել է տուժող Գարիկ Սողոմոնյանին:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր 20-ամյա Թովմաս Վարդանյանը կալանքի տակ գտնվելու 10 ամիսների ընթացքում բազմաթիվ անգամներ հացադուլ և ջրադուլ է հայտարարել՝ արդարության պահանջով
Այս փաստաթղթում կան բազմաթիվ դրական դրույթներ, կան բազմաթիվ հոդվածներ, որոնք նպաստավոր հիմք են ստեղծում երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Սա ներկայացված փաստաթղթերից միակն է, որտեղ Հայաստանն ու Ռուսաստանը հանդես են գալիս որպես իրավահավասար գործընկերներ, որտեղ խոսք է գնում փոխշահավետ գործակցության մասին:
Նոյեմբերի 12-ին դիմել եմ Ռուսաստանի նախագահին` ընտանեկան հանգամանքերի հետ կապված ներման խնդանքով եւ ուրախ եմ դրական պատասխանի համար: Մեղքի ընդունման հարց չի դրվել:
Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց գյուղատնտես, անկախ փորձագետ Գագիկ Մանուչարյանը, Գյուղատնտեսության նախարարությունը բերքատվության հետ բացարձակ կապ չունի, և բարձր բերքը կապված է բնակլիմայական պայմանների հետ:
Դեկտեմբերի 19-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1960 թ. ծնված Մհեր Հ.-ին պատկանող տանը և հարակից շինություններում:
Երեմ Սարգսյանի խոսքով՝ եթե դատարանը հաստատված կհամարի, որ հենց Նորայր Հայրապետյանի հարվածների հետևանքով ստացած մարմնական վնասվածքների պատճառով է վրա հասել Վահե Ավետյանի մահը, ապա նրան պետք է մեղավոր ճանաչել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ և ծեծի մեջ:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը արտահերթ նստաշրջանում այսօր հայտարարեց, թե Հայաստան ներկրվող գազի գինը պայմանավորելով Ռուսաստանի գազի ներքին գնի հետ՝ մենք կորցնում ենք գնագոյացման վրա ազդելու մեխանիզմները: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիյանը, սակայն, չհամաձայեց այս հայտարարության հետ՝ Զուրաբյանի տեսակետը որակելով «աղավաղող»:
Այս տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ սպառողական գներն աճել են 5.8%-ով, արդյունաբերական արտադրանքը թանակցել է 4.7%-ով:
«Դիտողական աստղագիտությունն ավելի շատ է կապված ֆինանսական ներդրումների հետ, քան տեսական գործերը: Հիմա վերջին շրջանում մենք չունեինք այդ հնարավորությունները, իսկ հիմա կարծեք թե վերածնունդ է սկսվում և հույս ունեմ որ առաջիկայում դիտակները կսկսեն աշխատել«,- ասաց Հ. Հարությունյանը:
Դատական քննությանը չէին ներկայացել վկաներ Վարսիկ եւ Համլետ Հակոբյանները` Սարգիս Հակոբյանի ծնողները: Ամբաստանյալ Սարգիս Հակոբյանը դատալսմանը ներկայացել էր առանց փաստաբանի՝ պատճառաբանելով. «Ֆինանս չունեմ, որ փաստաբան վարձեմ» :
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով` ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի Շենգավիթի քննչական բաժնում հարուցված քրեական գործը:
Երբ ակցիան տեղափոխվեց փողոցի երթևեկելի մաս, և ոստիկանությունը մեզ էնտեղից հրելով բերեց հետիոտնային մաս, ինչ-որ ժամանակ նրանք մեզ սեղմում էին պատին, որից հետո ինձ ուղղակի քաշեցին, մի քանի հոգի ինձ փորձեցին պահել, քանի որ ոչ մի օրինական պահանջ չէր հնչեցվել, և ինձ պարզապես ուզում էին այնտեղից հանել, կարելի է ասել՝ առևանգել:
Դեկտեմբերի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, ջինջառ:
Ազատ արձակման մասին որոշումն ընդունվել է րոպեներ առաջ, իսկ բուն գործընթացը կարող է տևել մի քանի ժամ: Թամամյանն ազատության մեջ կհայտնվի կա՛մ այսօր ուշ երեկոյան, կա՛մ վաղն առավոտյան:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Կիև-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխել 1978 թ. ծնված Գուրգեն Կ.-ին, որը 2010 թ. հոկտեմբերի 25-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ի ժամը 19.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ի գիտություն ձեզ՝ ասեմ, որ իմ կուսակցության ղեկավարը շատ հայտնի ու հստակ քաղաքականություն ունի, պատերազմի ժամանակ իր ամբողջ ընտանիքով գնացել է, ոչ թե ոմանց նման փախել է ու չենք իմանում՝ տերն ով է: Մենք գիտենք՝ ով ենք մենք, մենք չենք իմանում՝ դուք ով եք… Խնդրում եմ` կոռեկտության սահմանը չանցնեք:
Գառնիի գյուղապետն ու գյուղացիները պնդում են, որ տարածքն ամբողջովին հնավայր է և այն լիովին ուսումնասիրված չէ:
«Այդքան մարդ չկարողացաք հավաքել: Միգուցե շատ լավ է դա՝ նահանջում եք: Հորդորում եմ՝ մնաք, եթե Դուբայում եք, կամ որևիցե այլ տեղ եք հանգստանում, մնացեք՝ շարունակեք ձեր հանգիստը, լավ կլինի՝ չգաք»:
Այսօր ժամը 17:00-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա բախվել են Mitsubishi IO մակնիշի 01 LL 999 համարանիշի Opel մակնիշի 34 ԼA 844 համարանիշի ավտոմեքենաները:
Ելույթներ կան, որ հոգեբուժարանի խնդիր են, ես չեմ վախեցնում՝ չափերդ ճանաչեք, հլա ձեր ուժը նայեք, ձեր տվայտանքները նայեք: Եկել, իշխանությունից խռովում եք: Չեք ուզում, մի քվեարկեք, հլա նայեք սրանց խելքին՝ կա, թե չկա, էդ էլ հարց: