Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
«Չեմ տեսնում, որ այս հարթության վրա թուրք դիվանագիտությունը խորքային փոփոխություն է կրել: Սրանք տակտիկական քայլեր են և ոչ ավելի»:
Գործի նյութերի համաձայն՝ 32-ամյա Էդգար Ս.-ն, 32-ամյա Արման եւ 34-ամյա Էդգար Մ.-երը, նախնական համաձայնության գալով 2013թ. սեպտեմբերի 20-ին ժամը 22-ի սահմաններում, բռնություն գործադրելով ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելով, քաշելով ու հրելով , համագյուղացի անչափահաս Սլավիկ Ա.-ին տնից բացահայտ առեւանգել են:
Ականատեսները պատմել են, որ ակտիվիստներն արձանի գլուխը կապել են մետաղական ճոպանով եւ քաշել-գցել են պատվանդանից: Երբ արձանն ընկել է, նրանք սկսել են կոտրել այն:
Մենք իրենցից պահանջում ենք բերել այդ նյութերը, իրենք անընդհատ հղում են կատարում նախաքննական գաղտնիքի վրա, այս պայքարը շարունակվելու է մյուս դատական նիստին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության աշխատակիցները տուժածներին՝ 1995 թ. ծնված Ա. Ա.-ին և 1992 թ. ծնված Ա. Ա.-ին հոսպիտալացրել են Արտաշատ քաղաքի, այնուհետև «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ինձ համար ոգեշնչման աղբյուր են Վերածննդի ժամանակաշրջանի գործերը: Իհարկե, ես իրենց ոճով չեմ նկարում, բայց շատ բան են տալիս ինձ: Ես չեմ էլ փորձում հասնել իրենց: Ինձ թվում է՝ ամեն դարաշրջան ունի իր հասունացման կետը, որին իրենք արդեն հասել են, ու եթե փորձես դու հասնել՝ չես կարողանա, իրենց հասնելու համար պետք է կատարյալ լինել:
«Այո՛, եթե իսկապես երթեւեկելի հատվածից դուրս տեղի ունեցած լիներ վթարը, ինչպես պնդում է պարոն Բալոյանը, Վարդան Պետրոսյանը վթարի մեջ կճանաչվեր մեղավոր»:
Սեպտեմբերի 3-ին` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու` Հայաստանի մտադրության մասին:
Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը` առանց որևէ նախապայմանի վավերացնելով և կյանքի կոչելով 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները:
Բացի այդ, արարողությանը ներկա կլինեն ՄԱԿ-ի, Եվրամիության, Աֆրիկյան միության եւ միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչները:
Այսօր իմ զարմանքը, հաճոյությունը և հպարտությունը չափ ու սահման չունի: Ես ուղղակի հիացած եմ և կոչ եմ անում բոլոր սփյուռքահայ հայրենակիցներին և արտասահմանցիներին՝ եկե՛ք Հայաստան, ներդրումներ կատարե՛ք:
Նոր թանգարանը պատմելու է հուշարձանի եւ այնտեղ կատարված ուսումնասիությունների մասին:
Կատարված գողությունների արդյունքում, ըստ մեղադրական եզրակացության, ՀՀ ՊՆ-ին պատճառվել է 2.551.959 դրամի վնաս:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Սելիմի լեռնանցքը:
Կիեւում հանրահաքի մասնակիցները շարժվել են նախագահի եւ կառավարության նստավայրերի ուղղությամբ:
Քաղաքում սև հոգով, սև մեքենաներով, անգրագետ, անհասկանալի գոյությունները շատ են, որոնք վատ հերոսներ են: Շատ ակտիվ, լուսավոր երիտասարդություն կա, որով ես հիանում եմ, բայց, այնուամենայնիվ, անհարմարավետության զգացում կա: Դրա համար ես հաճախ փախնում եմ բնության մեջ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Ցածր մարդատար և ամառային անիվներով մեքենաները պարզապես մի կողմի վրա կանգնում են, վարորդները և ուղևորները թողնում են մեքենաները և այլ մեքենաներով շարունակում ճանապարհը:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն կիրառելու գործով մեղադրյալներ չկան:
Մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար, իսկ 200-ից ավելի ավտոմեքենաներ մնացել են խցանման մեջ:
Զրույցի ընթացքում գոհունակություն է հայտնվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության բոլոր ոլորտներում խորացման կապակցությամբ, որում կարևոր դերակատարություն ունեն նաև խորհրդարանական և ապակենտրոնացված ձևաչափերը։
Մենք ոչ մի խնդիր չունենք հայոց լեզվի հետ։ Պարզապես ժանրը, ստեղծված լինելով ԱՄՆ-ում, համահունչ չէ հայերենի հետ։ Լեզուն չի սազում ժանրին, ժանրը՝ լեզվին։ Մենք ծրագրեր ունենք հայերեն գործեր ստեղծելու, բայց այդ դեպքում երաժշտության մեջ պետք է հայկական էլեմենտներ լինեն, որպեսզի ներդաշնակություն լինի։
Դեկտեմբերի 8-ի ցերեկը և 9-ի գիշերը, 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են առատ տեղումներ, 8-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, այդ թվում Արարատյան դաշտում և Երևանում` ձյան տեսքով:
Պարտքի դիմաց մարդու առեւանգումները կարծես թե որպես հանցատեսակ սկսել են արմատներ գցել հայ իրականության մեջ եւս։ Հերթական դեպքն արձանագրվել է վերջերս՝ Երեւանում։
Մեզ ինչ, թե Գազպրոմը Հայռուսգազարդին ինչ գնով է վաճառում։ Ի վերջո նույնիսկ եվրոպական չափանիշներով ամենաթանկ գազն ենք սպառում։ Անհասկանալի է, թե ուր մնաց ներքին գին ասվածը։
2013 թ. 3,5 հազար մարդ է դատապարտվել կոռուպցիոն գործերով:
Ոստիկանությունը հորդորում է վարորդներին այդ ճանապարհով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Եթե ես Երևանի բույրը ստեղծեմ, կհամադրեմ մի քիչ տաքությունն ու մի քիչ խստությունը, որոնք բնորոշ են քաղաքին: