Ամանորյա տոները 4 մանկահասակ երեխաների հայր Վարդանին ստիպում են երեխաների աչքերին չնայել, նրանց բազում հարցերին չպատասխանել, անհետանալ սենյակի մի անկյունում, որտեղ կմոռացվի «տոնը», երեխաների չարդարացված սպասումները, չգնված նվերները, չհնչած երգ ու երաժշտությունն ու երեխաների չիրականացած ուրախությունը:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի գնահատմամբ` այն, որ Հայաստանին պատկանող 20 տոկոս մասնաբաժինը ևս փոխանցվում է ռուսական «Գազպրոմի» ընկերությանը, պարզապես «խայտառակություն» է:
Պատվաստումից որոշ ժամանակ անց մահացած 1-ամյա Մերի Սարգսյանի հարազատները բողոք չեն ներկայացրել իրավապահ մարմիններին, երեխայի մահվան փաստով նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել:
Արտաքին ուժերի դեմ պայքարում են շատ կոնկրետ պայմաններում, եթե ունես թշնամի, հակասություններ, ասենք, առևտրական հարաբերություններում, և կարող ես պայքարել անգամ շատ կոշտ: Բայց երբ խոսքը ներքին քաղաքական պայքարին է վերաբերում` ցույցեր, հանրահավաքներ, ապա ես չեմ հասկանում` ի՞նչ է նշանակում` պայքարել Օբամայի, Օլանդի կամ Պուտինի դեմ: Ի՞նչ է սա նշանակում:
Ողբերգությունն էլ իր պատմություններն է ունենում: Անուրախ, նաև անհավանական: 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժը բերեց սոսկալի մեծ ցավ, բայց և մարդկային ինքնազոհության, նվիրումի ու հնարամտության բազմաթիվ դեպքեր:
Արմեն Մովսիսյանն, իհարկե, չի դավաճանել վերջին տարիների իր գործելաոճին՝ գազի գնի վերաբերյալ խոսել այնպես, որ հնարավորինս դժվար լինի հասկանալ իրականությունը:
Տեսագրող սարքը նկարահանել է խանութում դրամապանակ հափշտակողին:
Այսօր վերաքննիչ քաղաքացիական դատարանը (դատավորներ Տարոն Նազարյան, Կարեն Չիլինգարյան և Իսկուհի Վարդանյան) մերժեց իմ բողոքը այս տարվա սեպտեմբերին Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի կայացած որոշման դեմ։
Գիշերը ժամը 1-2-ի կողմերն էր, տուն էի գալիս, տեսա՝ սիգարետս վերջացել էր, գնացի սիգարետ առնելու, երբ վերադառնում էի, Հասրաթյան փողոցի մայթեզրից մի փոքր խորք ընկած հատվածում մթության մեջ նկատեցի 3 հոգու, ովքեր ակնհայտորեն ինձ էին սպասում: Երբ անցա նրանց մոտով, նրանցից մեկն ասաց՝ «էսի էտ……….-ը չի՞»:
Գերմանցի հանրահայտ վարպետի գործն իսկապես բացառիկ է, ուստի նման հետարքրությունը կազմակերպիչներն անսպասելի չեն համարել:
Հեշտ եկամուտ գտնելու ակնկալիքով երիտասարդները հիմնականում հեռանում են գյուղից ու այլեւս չեն վերադառնում:
Վանաձորում կայացած Ձեռքի գնդակի հանրապետական մրցաշարի օրը` հոկտեմբերի 12-ին, երեւանցի 15-ամյա Դավիթ Հովհաննիսյանի դանակահարության համար մեղադրվող նախկինում դատված «Քուրդ» մականունով 22-ամյա Կարեն Կունգորցեւի դեմ հարուցված քրեական գործը անօրինական է։
Քիչ առաջ ավարտվեց շախմատի աշխարհի թիմային առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրի Վլադիմիր Հակոբյան-Լյուկ Վան Վելի պարտիան։ Նշենք, որ Հայաստանի հավաքականը մրցում էր Հոլանդիայի ընտրանու հետ:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 04.17-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին «Դաֆ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարող շարունակել ընթացքը:
«Ուկրաինայում խորը քաղաքական ճգնաժամ է ծավալվում, որը կարող է ծանր հետեւանքներ ունենալ ողջ ուկրաինական պետության, նրա տարածքային ամբողջականության, անկախության եւ ինքնիշխանության համար»,-ասվում է հայտարարության մեջ:
«Ոչ մի թիվ, գումարել-հանելով, իրար չի բռնում, ու այս պարոնը այդպես էլ ոչ մի բան հստակ չասաց: Հասկանալի չեն նաև սուբյեկտները, ո՞վ է պարտք: Լրիվ մաֆիոզ մտածողություն՝ «общяк»-ով պարտք ենք…
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր, խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի մասին, նրան «Վլադիմիր Իլյիչ» է անվանել:
Այսօր, ժամը 20.22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հ. Ներսիսյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող “Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն” ՓԲԸ-ի 2-րդ հարկում:
Շենքը կա, պայմանները նորմալ են, մասնագետների խնդիր էլ չկա, սակայն կա ավելի լուրջ խնդիր՝ աշակերտներն են քիչ:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արթուր Ա.-ին:
Նոյեմբերի 30-ին, ժամը 14.00-ին, 51-ամյա մի կին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ոմն Վահրամ իրենց անասնագոմից գողացել է 2 ցլիկ, բջջային հեռախոս և որդու անվամբ հաշվառված 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի գազային ատրճանակ` պատճառելով մոտ 1.000.000 դրամի վնաս:
ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը խոստացավ, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների կուտակված աշխատավարձերը վճարվելու են: Սակայն նա ժամկետներ չնշեց, թե երբ են պատրաստվում վճարել այն
Դեկտեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Այն, որ Հայաստանը չի ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, չի նշանակում, որ Հայաստանը չպիտի ընթանա համամարդկային արժեքներով: Հայաստանը չի դադարեցնում էր անդամակցությունը Եվրոպայի խորհրդին, ՄԱԿ-ին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը՝ դեկտեմբերի 2-ին, ոստիկանները բերման են ենթարկել «Նախախորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի դստերը Սիրահարների այգու հարակից բակից, որտեղ նա նստած զրուցում էր երեք ընկերների հետ։
Թեև ռուսական գազի գինը Հայաստանի սահմանի վրա լինելու է 189 դոլար, բայց սպառողը գազի համար վճարելու է կրկնակի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էնէրգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:
Երևանի բնակիչ Հովհաննես Ս.-ն սեռական կրքերը բավարարելու նպատակով www.odnoklassniki.ru, www.vkontakte.ru և www.skype.com սոցիալական ցանցերի միջոցով ծանոթացել է 10-ից 15 տարեկան, հատկապես արական սեռի երեխաների հետ, վարել անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնող խոսակցություններ, ներկայացրել և տրամադրել մանկական պոռնկագրական բնույթի տեսանյութեր:
Դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան, նախագահական նստավայրի դիմացի մայթից հեռացված Աշոտ Խուդոյանի ընտանիքն այս պահին տնային կալանքի տակ է:
Քաղաքացուհի Ք. Մ.-ի հաղորդման հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Այսօր կին ազատամարտիկների անցկացրած երթ-ակցիայի ժամանակ ուշագրավ դեպք է տեղի ունեցել: