Հայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերով
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի համագործակցությունը կարևոր ներդրում է թանգարանի տեխնիկական վերազինման և այցելուների համար ժամանակակից, հասանելի ու որակյալ թանգարանային ծառայությունների ապահովման գործում։
Գիշյան հիմնադրամն առաջին անգամ աջակցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին 2020 թվականին՝ դրամաշնորհ տրամադրելով թանգարանի տեխնիկական միջոցների, մասնավորապես՝ նոր լազերային պրոյեկտորների ձեռքբերման համար։
Հինգ տարի անց՝ 2025 թվականին, «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը կրկին աջակցեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին՝ այս անգամ նպաստելով թանգարանի աուդիոգիդերի և ռադիոգիդերի համակարգի արդիականացմանը։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խորին երախտագիտություն է հայտնում «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամին՝ թանգարանի զարգացմանն ու արդիականացմանը շարունակական ներդրում ունենալու համար։
Մենք բարձր ենք գնահատում հիմնադրամի հետևողական աջակցությունը մշակույթի և կրթության ոլորտներում կարևոր ու հասարակական նշանակություն ունեցող նախաձեռնություններին և վստահ ենք, որ նման համագործակցությունները կարևոր դեր ունեն թանգարանի առաքելության առավել արդյունավետ իրականացման գործում։

