Բացակայում են ֆինանսական միջոցները: Քաղաքային իշխանություններն էլ կասկածներ ունեն, որ գազի առկայության դեպքում անգամ բնակիչներն ի վիճակի չեն լինի վճարել դրա դիմաց:
Վահե Էլոյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավարն է: Նա պահանջում է իրեն վերականգնել իր աշխատանքում և հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը:
Գյուղապետի խոսքով՝ Դսեղում 892 գլուխ խոզ է եղել այս տարի, սակայն վերջին ամիսների ընթացքում 360-ը սատկել են անհայտ հիվանության պատճառով։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարենը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով մեղադրյալ, 1989 թ. ծնված Կարեն Ն.-ն է:
«Մենք ոչ թե Գորիսի, այլ ջունգլիների բնակիչներ ենք, 21-րդ դարում ապրում ենք առանց մաքուր ջրի, կոյուղու, գիշերային լուսավորության, մի թիզ տնամերձում զուգարանի համար տասը փոս ենք փորել, ցանելու տեղ էլ չի մնացել»:
«Երեք տարի շարունակ արդեն մենք բողոքում ենք, որովհետեւ սխալ հոդվածով են նստեցրել տղայիս: Երբ մահացավ բժիշկը, սկզբում քննիչը հոդված էր դրել՝ խուլիգանություն, որն անզգուշաբար մահ է հասցրել, 3 օր հետո այլ սցենար տվեցին ու փոխեցին՝ իբր գիտակցաբար, կանխամտածված սպանություն է իրականացրել իմ որդին: Հիմա տղաս արդեն 30 օր հացադուլի մեջ է, ճնշումը արդեն իջել է 40/60. մահվան դուռն է հասել»:
Գողացել էր նաև եկեղեցու խորանի Ջրօրհնեքի պղնձյա խաչը:
Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին՝ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում տեղացած առատ ձյան և մերկասառույցի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաներ:
Գիտության և տեխնիկայի թանգարանը Հայաստանում ստեղծվել է 2008թ., սակայն այս թանգարանը մինչ օրս հիմնական տարածք չունի:
Նախկին նիստում որպես իրավիճակից ելքի տարբերակ Յանուկովիչին ակնարկել էին վարչապետ Ազրովի հրաժարականի մասին:
«Թեղուտ» ՓԲԸ հյուրանոցահանրակացարանային համալիրի տարածքում արտաքինից անսովոր ճարտարապետական լուծումներով սարդ հիշեցնող շենք է կառուցվում: Այն կլինի բազմաֆունկցիոնալ եւ շահագործումից հետո նոր աշխատատեղերի հնարավորություն կստեղծի:
Դեկտեմբերի 17-ին Երևանում մեկնարկելու են ամանորյա տոնակատարությունները: Այդ օրը տեղի կունենա ամանորյա առաջին բացօթյա համերգը, իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ կմիացնի հանրապետության գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական լույսերը, ինչպես նաև բոլոր վարչական շրջանների կենտրոնական հրապարակների տոնածառերի լույսերը:
Դատավճռով ամբաստանյալից պետք է բռնագրավվի Գ. Պապոյանի գույքը. այն չպետք է գերազանցի 10 121 163 680 ՀՀ դրամը:
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 404.69 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը է թանկացել է 0.16%-ով։
Պետական բյուջեից համահարթեցման նպատակով համայնքին հատկացվող դոտացիան, ըստ նախնական նախագծի, շուրջ 12 մլն դրամով պակաս էր լինելու հաջորդ տարում` կապված բնակչության թվի նվազման հետ, սակայն տարբեր համայնքներից խնդիրը ներկայացվել է կառավարություն, որտեղ այն քննարկվել է եւ որոշվել ամեն ինչ նույնը թողնել:
«Էպրեխտը հավաստիացրեց, որ այցելելու է Բաքու, ասաց, որ դժվար թե անձամբ տեսակցի Հակոբ Ինջիղուլյանին, սակայն ԿԽՄԿ Բաքվի գրասենյակից նորություններ կփորձի իմանալ։ Նա ասաց՝ տեղյակ չի՝ երրորդ երկիր գնալու Հակոբի դիմումն արդեն ՄԱԿ-ում է, թե ոչ։ Իմացանք, որ Հակոբի հետ ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցելու են հունվարի վերջին»։
Ախթալայի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, հայաստանյան շատ եկեղեցիների նման, դարերի ընթացքում խնդիրների առաջ է կանգնել: Խնդիրներ, որոնց լուծումը մեծ գումարներ է պահանջում:
Դեկտեմբերի 12-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«ԲՀԿ-ն միաձայն դեմ է քվեարկելու ներկայացած փաստաթղթին, փաստաթուղթն անվստահելի է, այն ներկայացրել է հանրության մոտ վստահության զրո ռեսուրս ունեցող Կառավարությունը»:
Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, Նարինե Ջ.-ն ապակյա շշով հարվածել է Կամո Վ.-ի գլխին, իսկ ոտքերով` կրծքավանդակին և պատճառել վնասվածքներ:
Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի ս. թ. նոյեմբերի 27-ի նիստում ընդունված որոշումների արդյունքում որակավորված և որակավորման վկայականների գործողության ժամկետը երկարաձգված աուդիտորների ցուցակի համաձայն՝ վկայական է տրվել 9 աուդիտորների, ևս երկուսի վկայականի ժամկետը երկարաձգվել է:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Նոր ռազմավարությունը մշակել են՝ հաշվի առնելով Հայաստանի հնարավորություններն ու խոչընդոտները»,- ասաց Ք. Հիլարդը՝ հավելելով, որ ԱՄՆ կառավարությունը կարող է միջամտել առավելագույն օգտակարությամբ, մասնավորապես կտրամադրվեն դրամաշնորհներ, միաժամանակ նաև զգուշացնելով, որ հարկավոր է արդյոնքների հասնել, քանի որ դրսից օգնություն միշտ չի լինի:
«Սա նշանակում է մեկ բան՝ այս կառավարության կողմից բերված պետական բյուջեի մասին որևէ փաստաթուղթ քննարկելը բացարձակ անիմաստ գործ է
«Տվյալ պաշտոնյան նախարար աշխատած տարիներին պիտի հիշեր իր փառապանծ քաջագործությունների մասին, և դա պիտի բավարար լիներ այս ամբիոնից գոնոռը զսպելու համար, այլապես այնպես պատասխան կստանա, որ իր մանկապատանեկան էնտուզիազմը չի բավարարի այդ պատասխանին գոնե համարժեք կամ ադեկվատ պատասխան գտնելու համար»,-ասաց Զոհրաբյանը:
Արդեն բաժնում նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է սպորտային ձայնաազդանշանային ատրճանակ:
Նշված գումարներից 70.088 դրամ կենսաթոշակի գումարը Հրանտ Մ.-ի կողմից կեղծիք կատարելու միջոցով յուրացնելուն օժանդակել է նույն բաժանմունքի տեսուչ-վճարող, 1963 թ. ծնված Սեյրան Փ.-ն:
Տիմոշենկոն վստահություն է հայտնել, որ ընդդիմությունը պետք է պահանջի Յանուկովիչի հրաժարականը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Պինկաս Ցուկերմանին, ով Երևան է ժամանել այսօր` մասնակցելու «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 14-րդ համերգաշրջանի փակման համերգին: Արամ Խաչատրյան համերգասրահում նա հանդես կգա «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբի հետ՝ որպես դիրիժոր և մենակատար:
Այս մասին այսօր Նախարարների կաբինետում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի առողջապահության նախարար Ռաիսա Բոգատիրևան: