Ոստիկանությունը միշտ քաղաքացու կողքին է և ունենալով նույնպիսի հանրային զորակցություն՝ ավելի արագ ու արդյունավետ կիրականացնի նախանշված բարեփոխումները:
Հայաստանը չի կարող Մաքսային միությունում ժողովրդավարության առաջատարի դեր տանել: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց 1994-1998 թթ. ԿԲ նախագահ, ԵՊՀ դասախոս Բագրատ Ասատրյանը:
Հաղորդվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Ալանյա քաղաքից 86 կմ դեպի հարավ-արեւմուտք, հիպոկենտրոնը` 50 կմ խորության վրա:
Դեկտեմբերի 28-ին, ժամը 20.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մասիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ ՓՋ-ն: Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհին` Երևան-Երասխ 4-րդ կմ-ում, դեռևս չբացահայտված հանգամանքներում Հ. Խ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի 26ՏՏ389 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԴԱՖ» մակնիշի 08K6609 պետհամարանիշի ավտոմեքենային, […]
Կոլեգիայի նիստում ներկայացվել են նաեւ հանրապետության համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2013թ. կատարողականի նախնական տվյալները: Նշվել է, որ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման առումով դրական դինամիկա է արձանագրվել: 2013թ. ամփոփ ցուցանիշները կներկայացվեն 2014թ. սկզբին:
«Ուղղակի առնչություն Մաքսային միության խնդրին մենք չունենք: Դա նման է մոտավորապես, ոնց որ, ասենք, Քիմ Քարդաշյանի երեխայի քաշի քննարկման նյութին: Մենք մոտավորապես նույն առնչությունն ունենք այս պարագայում: Եվ ես կարծում եմ, Քիմ Քարդաշյանի երեխայի հարցը ավելի ակտուալ է մեզ համար. հայուհի է, գեղեցիկ է»:
2013 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ստեփանակերտի նստավայրում հրապարակեց ՀՀ զինված ուժերում 2012 թ. սեպտեմբերի 6-ին, ըստ նախաքննության վարկածի, զորամասի հրաձգարանի խրամաբջիջում ինքնասպանություն կատարած Հայկ Կալեյանի գործով վճիռը:
Արարատյան դաշտավայրի մինչեւ 8 հազար գյուղացիական տնտեսությունների համար ոռոգման շրջանում պահանջարկի բավարարման հետ կապված դժվարություններ են առաջանում:
2013թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.3% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի` 4.3-24.2% գնաճով: Ըստ Ազգային վիճակագրական ծառության տվյալների՝ դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 5-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-24.2% գնաճ, իսկ 8-ում` 1.7-0.1% գնանկում:
Դեկտեմբերի 28-ին, ժամը 15.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2013 թվականն արձանագրեց Եվրոպական Միության Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ԵՄ-ի հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրի, այդ թվում` Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի կնքման, ինչպես նաեւ Հայաստան–Իրան երկկողմ քաղաքական ու տնտեսական արդյունավետ համագործակցության ձախողում:
2013 թվականի վերջին աշխատանքային օրը՝ դեկտեմբերի 28-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406.13 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.15%-ով էժանացել է։
2013թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ օդային տրանսպորտով ուղևորների փոխադրավարձը նվազել է 3.6%-ով: Այս փոփոխությունն արձանագրել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ-Նորատուս ճանապարհին բախվել են Նորատուս գյուղի բնակիչներ Հարություն Փինաջյանի վարած Lexus մակնիշի 34 ՏP 444 համարանիշի Սաշիբեկ Գրիգորյանի վարած Mercedes մակնիշ 09 ՏՍ 998 համարանիշի և դեռևս անհայտ վարորդի կողմից վարած BMW մակնիշի 05 ՕL 426 համարանիշի ավտոմեքենաները:
Նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի հետ ձերբակալված, ապա կալանավորված Վահե Մկրտչյանի ընտանիքը նրանից շատ տեղեկություններ չունի: Վահե Մկրտչյանի կինը՝ Մարգարիտա Ստեփանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ազատությունից զրկվելուց որոշ ժամանակ անց Վահե Մկրտչյանը զանգահարել ու ասել է, որ կալանավորված է, ինչից հետո նրանից քիչ տեղեկություն է իրենց հայտնի:
Հարցումն իրականացվել է Երևանում, 1066 մարդու շրջանում, դեկտեմբերի 4-12-ը: Հարցվածների 66 տոկոսը դրական է գնահատել Երևանի քաղաքապետարանի աշխատանքը:
Գիտեմ նաև, որ ունի առողջական խնդիրներ, վատառողջ է, և առանց սնունդի փաստորեն ընդունում է դեղամիջոցներ, շատ ծխում է, և արդեն վտանգված է նրա առողջությունը: Այժմ դիմում եմ ձեզ՝ հայտնելով, որ ես մտավախություն ունեմ նրա կյանքի համար: Տեսակցությունների արգելանքը հալածանք է նաև ընտանիքների նկատմամբ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր 2 ամսով երկարացրեց նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող մի քանի մեղադրյալների կալանքի ժամկետը: 2 ամսով երկարացվեցին Շանթ Հարությունյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Սերոբ Մնացականյանի կալանքի ժամկետը:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են շնորհակալագրերով.
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշմամբ՝ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ՀՀ նախագահի մրցանակներ են շնորհվել:
Պարգևատրվել է նաև աշխատակազմի բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ Ջուլիետա Վազգենի Ստեփանյանը:
2014 թվականը թող լինի միասնության ու հավատի տարի: Թող մեզանից յուրաքանչյուրն առաջնորդվի այն պարզ գիտակցությամբ, որ ուժեղ, հզոր հայրենիք ունենալը մեր բոլորիս նպատակն է: Մաղթում
Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ խորհրդարանում ընդունելության էր հրավիրել: Ներկա էին ոչ միայն խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները, այլև` պատգամավորներ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է՝ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Մերի Իլյիչի Հարությունյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով՝ Վահան Հովհաննիսյանը նշանակվել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին):
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Թևան Պողոսյանը ապագա ունեցող քաղաքական գործիչ է: Նրա հետ աշխատելն արդյունավետ էր, բայց իր որոշումը գտնվում է անձնական որոշման տիրույթում»,- «Փաստինֆո»-ի թղթակցին ասել է Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի այսօրվա հայտարարությանը:
ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի բարեկամների խորհուրդը Ամանորին ընդառաջ Արտաշատում և Մասիսում կազմակերպել էր տոնական միջոցառում:
Նույն խորհրդարանի հասցեին քննադատություններ կային, որոնք անտեղի էին, որովհետև խորհրդարանը վատ առումով ոչ մի դերակատարություն չի ունեցել, իսկ այ կառավարությունը կարող էր հանրությանն ավելի մանրակրկիտ, թափանցիկ ներկայացնել: