Նաղդալյանը՝ Փոստանջյանին. Դրա համար էիք գնացել ձեր հաղթանակները Ռուսաստանի կայսրությունից բերելո՞ւ

«Ռուսաստանի դաշնության կայսրության նոր տրամադրությունները հայ ժողովրդի նկատմամբ հաղորդվեցին Պուտինի այցով Գյումրիի ռուսական ռազմաբազա: Զավեշտ է, երբ ՀՀ դրածոները քարոզչության միջոցով փորձեցին Վ. Պուտինի այցը ներկայացնել իրև պետական այց, այն դեպքում, երբ նա առաջինը այցելեց ռազմաբազա, որի տարածքը նվիրաբերվել էր դրածոների կողմից»,- այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

«Փաստացի Պուտինի այցի նպատակը ոչ թե իրավահավասար պետությունների միջև տեղի ունեցող պետական այց էր, այլ նպատակ ուներ բավարարելու կայսերական նկրտումները, որի սպասարկման պարտականությունը ստանձնել էր Սերժ Սարգսյանը»,- ավելացրեց նա: Ըստ նրա՝ ԽՍՀՄ անկումից տարիներ առաջ փլուզման մասին խոսում էին, իսկ ՌԴ-ն փլուզումից հետո դասեր չքաղեց. «ՌԴ-ում ընթացող բոլոր պրոցեսները եթե նույն կերպ շարունակվեն, մոտակա տասը տարիների ընթացքում կանխատեսվում է ՌԴ աշխարհագրական քարտեզի փոփոխություն, Ռուսաստանի մասնատում: ՄՄ-ի և Եվրասիական միությունների իրագործումը, նախկին խորհրդային միությունների միացումը անհնար է: ՌԴ համար կարևոր է ձեռքբերել ու պահել իր զարգացման կարևոր դինամիկան, իրականցնել արդյունավետ պետական կառավարում: Բայց կայսրական նացիոնալիզով, ռուսական շովինիզմով առաջնոդվողների համար նման նպատակի իրագործումը թվում է շատ համեստ ցանկություն: Մինչ դեռ այդ նպատակին հասնելն այսօր գրեթե անհնար է: Հայաստանի և Ռուսաստանի «դարավոր եղբայրության» հարաբերություններում կրկին նախանշվում է ճշմարտության պահը:

Եղբայրական առասպելները և ցանկությունները գալիս են փոխարինելու իրականությանը. Մոսկվան Հայաստանին գրեթե երբեք չի դիտել որպես գործընկեր և միշտ վստահ է եղել, որ հայերի հետ չի ունենալու որևէ խնդիր»:

Ըստ նրա՝ Պուտինյան Ռուսաստանը և նրա ներկայացուցիչ Սերժ Սարգսյանը շարունակում են գործել հին խորհրդային միության տրամաբանության ներքո, որը, նրա համոզմամբ, անպուսափելիորեն գրանցելու է պարտություն:

Կարդացեք նաև

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ տեղից արձագանքեց. «Դրա համար էիք գնացել ձեր հաղթանակները Ռուսաստանի կայսրությունից բերելո՞ւ»,- ասաց Նաղդալյանը՝ հավանաբար նկատի ունենալով նախագահական հետընտրական զարգացումներից հետո կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այցը ՌԴ:

Տեսանյութեր

Լրահոս