Գևորգ Կոստանյանը ընդունել է ՀԲ Հանրային ոլորտի և կառուցվածքային բարեփոխումների խմբի ղեկավարին

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հանրային ոլորտի և կառուցվածքային բարեփոխումների խմբի ղեկավար Կլաուս Դեկերին /Klaus Decker/: Համաշխարհային Բանկն ավարտել է ՀՀ կառավարության հետ իրականացվող «Դատաիրավական բարեփոխումների» երկրորդ ծրագիրը, և ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպման նպատակն էր «Դատաիրավական բարեփոխումների» երրորդ ծրագրի շրջանակում հստակեցնել այն ոլորտները, որոնք Համաշխարհային Բանկի աջակցությամբ առաջնահերթ բարեփոխման անհրաժեշտություն ունեն: Կլաուս Դեկերին հանձնվեց բարեփոխման անհրաժեշտություն ունեցող ոլորտների և դրանց իրականացման ժամանակացույցն ընդգրկող փաստափուղթ, որը կազմվել էր հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը»:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց փաստաթուղթը երկկողմանի լրամշակելուց հետո դարձյալ հանդիպել՝ քննարկելու դրանում նախանշված բարեփոխումների իրականացման հնարավորությունները:

ՀՀ Դատախազություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031