Բաժիններ՝

Բուդաղյանների հայրը խոստանում է ապացուցել, որ Սուրիկ Խաչատրյանն է կրակել իր որդիների վրա

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Հայաստանի Հանրապետության նախագահ՝ պարոն Սերժ Ազատի Սարգսյանին

Մեծարգո Նախագահ.

Համոզված եմ՝ Ձեզ հայտնի է մեր ընտանիքը՝ Գորիս քաղաքում, Սյունիքի մարզում և Լեռնային Ղարաբաղում քչերն են, որ տեղյակ չեն մեր ընտանիքի մասին։ Չեմ ցանկանում թվարկել բոլոր այն գործերը, որոնց հաշվին մենք ճանաչվել ենք։ 01.06.2013 թվականին զոհված իմ որդին՝ Ավետիքը ամենուրեք հարգանք էր վայելում, մյուս որդիս՝ Արտակը աչքի է ընկել դեռևս դարաբաղյան պատերազմի «ժամանակներից և ներկայումս հանդիսանում է ամենաօրինակելի և խոշոր զորամասերից մեկի հրամանատար։ Իմ մասին Դուք՝ լինելով սյունեցի և պատերազմի մասնակից, հավանաբար, նույնպես գիտեք՝ պատերազմական տարիներին ես հանդիսացել եմ Գորիսի պաշտպանական խորհրդի անդամ, որն անձամբ եմ ստեղծել։

Կարդացեք նաև

Հանրահայտ է նաև Սարիկ Խաչատրյանի ընտանիքը՝ ոչ միայն Գորիսամ, Սյունիքում ու Ղարաբաղում, այլև ողջ Հայաստանով մեկ։ Սակայն, ի տարբերաթ|ան մեզ, այդ ընտանիքը հայտնի է հիմնականում թմրամոլությամբ զբաղվող, բազմաթիվ անառակաբարո արարքներ, վայրագություններ կատարած մի շարք անդամների շնորհիվ։ Նաև հենց Սուրիկ Խաչատրյանի (ով ժողովրդի մեջ ավելի հայտնի է «Լիսկա» մականունով) բազմաթիվ «քաջագործությունների» շնորհիվ, որոնց զգալի մասը նա կատարել է՝ լինելով Սյունիքի մարզպետ, դրանով իսկ վարկաբեկելով ինչպես իր զբաղեցրած պաշտոնը, այնպես էլ՝ իր հայրենիքը։ Այդ «քաջագործություններից» բավարար է հիշատակել թեկուզ միայն բազմության ներկայությամբ մի կնոջ վրա հարձակվելն ու ոտքով հարվածելը՝ «քացի տալը», որի համար նա, ինչպես և իր մյուս բւղոր չարագործությունների համար, պատասխանատվություն չկրեց։

Տարիներ շարունակ մենք, բնակվելով Գորիս քաղաքում, ձգտել ենք նվազագույնի հասցնել այդ ընտանիքի անդամների հետ մեր շփումները։ Դժբախտաբար, հնարավոր չեղավ լիովին խուսափել նրանցից և 01.06.2013 թվականին Սուրիկ Խաչատրյանը, ոգելից խմիչքներ օգտագործած լինելով, նենգաբար համոզել է որդուս՝ Ավետիքին նստել իր ավտոմեքենան ու հենց ավտոմեքենայի մեջ Ս.Խաչատրյանն ու նրա թիկնապահը կոպտորեն վիրավորել, հարվածել են Ավետիքին, իսկ այնուհետև՝ իջեցրել ճանապարհին։

Նույն օրը երեկոյան Ս.Խաչատրյանը, իր որդիներն ու թիկնապահները սպանել են Ավետիքին և ծանր վիրավորել մյուս որդուս՝ Արտակին։

Այս ոճրագործությունը ցնցեց ողջ հանրությանը, բոլորը համոզված էին, որ այս անգամ «Լիսկան» անպատիժ չի մնա։ Այդ համոզմունքը փոխանցվեց նաև ինձ և ես ապավինեցի արդարադատությանը,  կարծելով, որ նույնիսկ   «Լիսկան» իր հովանավորների հետ   միասին չի կարող կոծկել այս ոճրագործությանն ու անպատիժ մնալ։

Սակայն դեպքից մի քանի օր անց ՀՀ զինվորական դատախազը և Սյունիքի մարզպետարանը (համոզված եմ՝ փոխհամաձայնեցված կերպով) հրապարակային հայտարարություններով հանդես եկան, որոնցում դեպքը ներկայացրեցին գլխիվայր շուռ տված։ Ու նրանց հայտարարությունների հետ զուգահեռաբար (համոզված եմ՝ նույն անձանց կողմից ուղղորդված) համացանցում հայտվեց մոնտաժված և կեղծված մի տեսանյութ, որը այնպես հմուտ էր կեղծված, որ տպավորություն էր ստեղծում, թե գալով դեպքի վայր, հարձակվել են իր աղաները, թե իբր առաջինը կրակել է Արտակը (ընդ որում՝ Արտակն ընդհանրապես չի կրակել), իսկ Տիգրան Խաչատրյանի (ով իրականում աոաջինն Էր կրակել) կրակոցները առհասարակ չեն երևում։ Զուգահեռաբար լուրեր էին տարածվում (հնարավոր է՝ այդ լուրերը հասած լինեն նաև Ձեզ), թե իբր Արտակը եղել է ոգելից խմիչքների ազդեցության տակ։ Այս ամենը կատարվում Է մի պարզ նպատակով՝ հասարակության և իշխանությունների մոտ դեպքի հանգամանքները կեղծված ձևով ներկայացնելով հող նախապատրաստել՝ «Լիսկայականներին» օգնելու համար։

Արդյունքում՝ Սուրիկ Խաչատրյանը ոչ մի պատասխանատվության չի ենթարկվել, այլ դրա փոխարեն այսօր հող է նախապատրաստվում նրա որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, ով բազմաթիվ կրակոցներ է արձակել որդիներիս վրա, օգնելու համար։

Այստեղ-այնտեղ, բազմաթիվ պաշտոնյաների (հնարավոր է նաև Ձեր) մոտ լուրեր են տարածում, թե իբր Արտակի արյան մեջ ալկոհոլի բարձր պարունակության է հայտնաբերված եղել, խոսվում է 4 մգր/լ պարունակության մասին, այն դեպքում, երբ հայտնաբերվել է 1 մգր/լ պարունակություն, ընդ որում՝ այդ պարունակությունը ոչ մի կապ չունի դեպքի հետ, քանի որ արյան նմուշը վերցվել է դեպքից 6 օր անց (այդ ընթացքում Արտակը հոսպիտալում ստացել է բազմաթիվ դեղեր սպիրտային հիմքի վրա):

Զուգահեռաբար լռում են Տիգրան Խաչատրյանի մազերի և մեզի մեջ թմրամիջոցների առկայության մասին, ինչը միանշանակ վկայում է, որ նա դեպքի ժամանակ եղել է թմրամիջոցների ազդեցության տակ։ Վերջին օրերին տեղեկություններ են գցել շրջանառության մեջ, թե իբր՝ Արտակը հրաժարվում Է ցուցմունք տալուց, առերեսումների մասնակցելուց, այնինչ իրականությունը տրամագծորեն հակառակն է: Նույնիսկ այն հանգամանքը, որ Արտակը՝ դեռևս չապաքինված, իր զորամասի հրամանատարությունն է իրականացնում, օգտագործում են նրա դեմ՝ ասելով, թե իբր եթե իրականում առողջական պրոբլեմներ ունենար՝ չէր գնա զորամաս ու չէր իրականացնի իր պարտականությունները։

Արի ու բացատրի այս՝ բանակից անտեղյակ «զինվորականներին», թե ինչպես է իսկական հրամանատարը մի կողմ թողնում իր առողջական ու մնացած խնդիրները, եթե ծառայողական անհրաժեշտություն է առաջանում։ Սուրիկ Խաչատրյանին մեղադրանքներ առաջադրելու փոխարեն մեղադրանք են աոաջադրել որդուս՝ Արտակին, ընդ որում՝ այդ մեղադրանքը հորինված է զուտ այն բանի համար, որպեսզի ինչ-որ հավասարակշռության պատրանք ստեղծվի «Լիսկայականների» ու իմ որդիների գործողությունների միջև։

Տեսնելով, որ գոյության ունեցող մեղադրանքը անհեթեթություն է, այժմ նոր, ավելի ծանր մեղադրանք են մոգոնում, որպեսզի մեզ ստիպեն հաշտվել այն մտքի հետ, որ պետք է օգնեն Սուրիկ Խաչատրյանի կողմին։ Այդ կեղտոտ սցենարի մասին վաղուց արդեն մեզ   զգուշացրել էին, քանի որ պարզվում է՝ այդպիսի  «հնարքներ» զինդատախազությունը բազմիցս է կիրառել, երբ ցանկացել է հովանավորել կողմերից մեկին։ Ինձ դա թվում էր անհավանական, մինչև որ ինքս չբախվեցի այդ կեղտոտ իրականության հետ։

Այժմ էլ քննչական մարմնի ու դատախազության բոլոր հաղորդագրությունները   վերաբերվում են Արտակ Բուդաղյանին, կարծես թե այս գործով ամենագլխավոր դերակատարը նա լինի։ Միաժամանակ ամեն ինչ անում են՝ իրական մեղավորներին մոռացության ենթարկելու, Լիսկային տեսադաշտից հանելու համար։

Մինչդեռ ես միշտ հիմնավոր կերպով պնդել եմ, որ Լիսկան պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության։

Ձեզ երևի զեկուցած լինեն, թե Սուրիկ Խաչատրյանը չի կրակել իմ որդիների վրա։ Ես կապացուցեմ հակառակը, եթե քննությունն օբյեկտիվ ընթանա։

Սակայն, այս պահին մի կողմ թողնելով այն հարցը, թե կրակել է արդյոք Սուրիկ Խաչատրյանը կամ ոչ, նշեմ, որ քրեական գործում հենց այս պահին առկա են բավարար   ապացույցներ, որոնցով անմիջապես Սուրիկ Խաչատրյանին պետք է մեղադրանք առաջադրվեր քրեական օրենսգրքի առնվազն երկու հոդվածներով:

Այսպես՝

քրեական գործով հաստատվել է, որ Տիզրան Խաչատրյանը իմ որդիներին կրակել է Սուրիկ Խաչատրյանի անվամբ գրանցված զենքից։ Այդ դեպքում, ինչո՞ւ Սուրիկ Խաչատրյանին չի առաջադրվում մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածով, քրեական գործով հաստատվել է, որ Սուրիկ Խաչատրյանի տանից   առգրավվել   Է   «PIETRO BERETTA» դրոշմվածքով ինքնաշեն ատրճանակ։ Այղ դեպքում, ինչո՞ւ Սուրիկ Խաչատրյանին չի առաջադրվում մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 235-րղ հոդվածով;

Իմ ամբողջ կյանքում ոչ ես և ոչ էլ որդիներս չէինք առնչվել քննչական մարմինների և դատախազության հետ և հիմա ինձ համար կրկնակի ցնցում է տեսնել, թե ի՞նչ անընդունելի մեթոդներով են այդ մարմիններն աշխատում։ Իմ որդիների արյունը նրանք դարձրել են սակարկության առարկա՝ փորձելով մեզ ճնշելու, իմ տղային վարկարեկելու և կեղծ մեղադրանքներ ներկայացնելու  միջոցով պահանջատիրոջից ինձ դարձնել պաշտպանվող։ Որքանով ես կարողացա համոզվել այս գրեթե երեք ամիսների ընթացքում, իրավապահ մարմիններում ոչինչի հնարավոր չէ հասնել, եթե դիմացինդ ազդեցիկ շրջապատ և ընկերներ ունի: Ես չեմ մոռացել, թե ինչպես էր Սուրիկ Խաչատրյանը դեպքից  մոտ մեկ ամիս անց հրապարակայնորեն գովում իր ընկերներին, ովքեր այդ դեպքի հետ կապված հովանավորել էին իրեն։

Ես կորցրել եմ իմ որդուն և նրան այլես հնարավոր չէ վերադարձնել։ Սակայն ես դեռ լրիվ չեմ կորցրել իմ հավատն առ այն, որ օրինական ճանապարհով կարող եմ հասնել արդարությանը։ Այդ պատճառով դիմում եմ Ձեզ, խնդրելով այս գործը վերցնել Ձեր անմիջական հսկողության ներքո։ Խնդրում եմ՝ թույլ մի  տվեք, որ վերջնականապես կորի արդար ճանապարհով այս գործի լուծման վերաբերյալ իմ հավատը։

Կանխավ շնորհակալ եմ Է. Ա. Բուդայան
26.08.2013թ։
Գորիս, Սյունիքի մարզ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս