
Պատահար՝ Արագած լեռ բարձրանալիս

Օգոստոսի 25-ին, ժամը 17.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոտքերին, թևերին և ճակատի մասում ստացած ջնջխված, քերծվածք վերքերով բուժօգնության է դիմել 1971 թ. ծնված Վալեր Ա.-ն, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, իր վարած «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենայով Արագած լեռ բարձրանալու ճանապարհին` կողաշրջվելու հետևանքով:
Կատարվում է քննություն: