Բաժիններ՝

16-ամյա տղային դանակահարել են դպրոցի բակում

Օգոստոսի 25-ին, ժամը 21.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ «ձախ նստատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1997 թ. ծնված Դանիել Ս.-ն, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է այգում ընկնելու հետևանքով:

Օգոստոսի 26-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ 1998 թ. ծնված Արթուր Հ.-ն և Դանիել Ս.-ն բացատրություններ են տվել, որ օգոստոսի 25-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի անվան դպրոցի հետնամասում Դանիել Ս.-ին կտրող-ծակող գործիքով վնասվածք է հասցրել 1998 թ. ծնված Ժակ Յ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ժակ Յ.-ին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Դանիել Ս.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս