
Սիրիական հեռուստատեսությունը հայտարարել է Դամասկոսի թունելներում քիմիական նյութերի հայտնաբերման մասին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական հեռուստատեսությունը հայտարարել է Դամասկոսի թունելներում քիմիական նյութերի հայտնաբերման մասին, որոնցից օգտվում են ապստամբները:
Սիրիական պետական հեռուստաալիքի ցուցադրած սյուժեում նշվում է, որ զինվորականները դրանք հայտնաբերել են Դամասկոսի Ջոբար շրջանում թունելների գրոհի ժամանակ: Սյուժեում վստահեցվում է, որ բժիշկները Ջոբար են ուղարկվել այն բանից հետո, ինչ բազմաթիվ զինվորներ սկսել են խեղդվել նրանում, ինչի պատճառը եղել են տվյալ քիմիական նյութերը:
Դեռ հայտնի չէ, կոնկրետ ինչպիսի քիմիական նյութեր են հայտնաբերվել այնտեղ: