
Տիգրան Խզմալյան. «Ոստիկանությունը տեսանյութերի ուսումնասիրության արդյունքում պատրաստվում է որոշ ակտիվիստների ձերբակալել»

Այսօր առավոտյան Կոմիտաս 5 Ա հասցեում 3 բանվոր են աշխատել, որոնք բնակիչների բողոքներից հետո դադարեցրել են աշխատանքները և լքել շինհրապարակը: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը նշելով, որ նա այսօր 3 անգամ նշված հասցեում է եղել:
Կինոռեժիսորը տեղեկացրել է նաև, որ այսօր համեմատաբար հանգիստ է վիճակը Կոմիտաս 5-ում և որ այս պահի դրությամբ շինհրապարակում տեխնիկա և բանվորներ չկան: Տարածքում գտնվում են քիչ թվով ոստիկաններ, բնակիչներ և նրանց աջակցող ակտիվիստներ:
Խզմալյանի խոսքով՝ «Ոստիկանությունը տեսանյութերի ուսումնասիրության արդյունքում պատրաստվում է որոշ ակտիվիստների ձերբակալել»:
Ինչ վերաբերում է շաբաթ օրվան, ապա Խզմալյանը նկատեց, որ նշված օրը ոստիկանություն բերման ենթարկվածների նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն, ապա մինչև օրվա վերջ բոլորը բաց են թողնվել: «Ըստ նախնական տվյալների սկզբում բերման ենթարկվածների թիվը եղել է 27-ը, իսկ հետո կրկնապատկվել է»,- ասել է Տիգրան Խզմալյանը։
Կարդացեք այստեղ.