Բաժիններ՝

Առանց ՄԱԿ ԱԽ-ի թույլտվության, Սիրիայում ուժի կիրառումը կդառնա միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտում. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում մամլո ասուլիս է տվել՝ կապված Սիրիայում ստեղծված իրավիճակի հետ.

«Արևմուտքը չի կարող ապացուցել Սիրիայի իշխանությունների մասնակցությունը Դամասկոսի մոտ իրականացված քիմիական հարձակմանը: Առանց ՄԱԿ ԱԽ-ի թույլտվության, Սիրիայում ուժի կիրառումը կդառնա միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտում: Արդեն իսկ և՛ Փարիզից, և՛ Լոնդոնից հայտարարություններ են հնչում, թե առանց ՄԱԿ ԱԽ-ի թույլտվության կարելի է ոչնչացնել Սիրիայում քիմիական զենքը: Դա շատ վտանգավոր քայլ է:

Մեր արևմտյան գործընկերներն արդեն իսկ մի քանի անգամ բախվել դրան, հուսով եմ, որ կհաղթանակի առողջ մտածելակերպը: Սիրիայում աշխատող ՄԱԿ-ի փորձագետները լիազորություններ չուն՝ վճիռ կայացնելու համար, թե ինչ-որ մեկը մեղավոր է քիմիական զենքի կիրառման մեջ, թե ոչ:

Դա պետք է անի ՄԱԿ ԱԽ-ը՝ հաշվի առնելով առկա ողջ տեղեկատվությունը: Ներկայումս Սիրիայում գտնվող տեսուչների լիազորությունների մեջ է մտնում որոշելը, թե արդյոք կիրառվե՞լ են քիմիական թունավոր նյութեր, որոնք արգելված են միջազգային կոնվենցիաներով, և թե ինչ նյութեր են եղել դրանք»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել էր, որ Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելը հնարավոր է նաև առանց ՄԱԿ ԱԽ-ի միասնական որոշման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս