ԿՀՎ-ի փաստաթղթերն ապացուցում են, որ ԱՄՆ-ն օգնել է Սադդամ Հուսեինին, երբ նա զարին գազով թունավորում էր Իրանին. Foreign Policy
Ամերիկյան Foreign Policy պարբերականում հրապարակվել է նրա թղթակից Շեյն Հարիսի և «Հետախուզության պատերազմները» գրքի հեղինակ Մեթյու Մ.-ի «ԿՀՎ-ի փաստաթղթերն ապացուցում են, որ Ամերիկան օգնել է Սադդամին, երբ նա գազով թունավորում էր Իրանին» խորագրով հոդվածը, որում ասվում է.
«Այսօր որոշակի տեղեկություններով ԱՄՆ-ը մտածում է ռազմական գործողությունների մասին՝ ի պատասխան Դամասկոսի մերձակայքում քիմիական հարձակման: Սակայն 1980-ական թվականների վերջերին ԱՄՆ-ի ռազմական ու հետախուզական ընկերակցությունները տեղյակ են եղել նյարդա-կաթվածահար անող գազի մի շարք կիրառումների մասին, որոնք ունեցել են ավելի կործանիչ ուժ՝ համեմատած Սիրիայում կիրառվածի հետ, սակայն ոչինչ չեն արել՝ դրան վերջ դնելու համար:
1988 թվականին՝ իրանա-իրաքյան պատերազմի (1980-1988) ավարտին, ԱՄՆ-ում արբանյակային նկարահանումների միջոցով տեղեկացան, որ Իրանը, ուր որ է ստանալու է ռազմավարական խոշոր առավելություն՝ օգտվելով Իրաքի պաշտպանությունում առաջացած ճեղքից:
ԱՄՆ հետախուզության աշխատակիցներն Իրաքին հայտնում են իրանական զորքերի դասավորվածության մասին՝ լիովին գիտակցելով, որ Սադդամ Հուսեինի բանակն իրականացնելու է քիմիական հարձակում՝ կիրառելով մահաբեր զարին գազ: Իրաքը ստացավ նաև իրանական պահեստների ու հակաօդային պաշտպանության մասին արբանյակային լուսանկարներ ու քարտեզներ:
Քիմիական հարձակումներն օգնեցին իրավիճակը փոխել հօգուտ Իրաքի և Իրանին նստեցնել բանակցային սեղանի շուրջ: Դրանք երաշխավորեցին Իրաքի հաղթանակն ապահովելուն ուղղված Ռեյգանի վարչակազմի երկարաժամկետ կուրսը: Ռեյգանի վարչակազմն իմացել է այդ հարձակումների մասին, սակայն լռության է մատնել դրանք»: