Բաժիններ՝

Մի՞թե Ասադի համար շահավետ է երկրում ՄԱԿ-ի տեսուչների աշխատանքի թեժ պահին քիմիական զենք կիրառելը. Սերգեյ Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում մամլո ասուլիս է տվել՝ կապված Սիրիայում ստեղծված իրավիճակի հետ.

«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ռմբակոծելով սիրիական ռազմական ենթակառուցվածքը և մարտադաշտը թողնել նրան, որ վարչակարգի հակառակորդները հաղթանակ տանեն, ապա դա պատրանք է: Անգամ եթե ձեռք բերվի նմանատիպ հաղթանակ, ապա կշարունակվի քաղաքացիական պատերազմը, միայն թե նա, ով ներկայացնում էր կառավարական կողմը, կլինի ընդդիմություն:

Տարածաշրջանում կան օրինակներ, երբ հենց այդպես էլ պատահում է: Մենք արդեն իսկ տեսնում ենք այդ տարածաշրջանի հակամարտություններին նախորդ միջամտությունների ծանր հետևանքները, ինչը մասնավորապես վերաբերում է Լիբիային ու Իրաքին:

Մոսկվան կարծում է, որ Դամասկոսի մոտ քիմիական զենքի կիրառման շուրջ բարձրացված աղմուկը ձեռնտու է ոչ թե իշխանություններին, այլ՝ նրանց, ովքեր ցանկանում եմ սադրել արտաքին հարվածներ:

Ես չեմ կարող ոչինչ պնդել, սակայն ակնհայտ է այն, որ Սիրիայի կառավարությանը քաղաքական և անգամ ռազմական իմաստով կատարելապես անհրաժեշտ չի եղել դիմել քիմիական զենքի կիրառմանը երբ այնտեղ աշխատում են ՄԱԿ-ի փորձագետները, երբ ընդհանուր առմամբ ռազմական դրությունը կառավարության օգտին է, երբ օրեր անց պետք է տեղի ունենար ռուս-ամերիկյան հանդիպումը՝ կապված Ժնևյան կոնֆերանսի նախապատրաստման հետ:

Մի՞թե սիրիական վարչակարգի համար շահավետ է ՄԱԿ-ի տեսուչների աշխատանքի թեժ պահին քիմիական զենք կիրառելը: Իսկ մյուս կողմի համար վերոնշյալ բոլոր նկատառումներով դա հավանաբար հետաքրքիր է եղել՝ արտերկրից վարչակարգին հարվածներ սադրելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս