Բաժիններ՝

Նամակ Տարոն Մարգարյանին

Նամակ Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանին
ամսաթիվ՝ 26.08.2013թ

Տեղեկատվություն ստանալու հարցում
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 27 և 27.1 հոդվածների և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթներով` խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն հետևյալի մասին՝

Նկատելով, որ վերջին ժամանակներում ասֆալտապատվում են բարեկարգ վիճակում գտնվող փողոցները, հատկապես Արշակունյաց և Աբովյան փողոցները, իսկ ահա այդ բարեկարգ փողոցների անմիջական հարևանությամբ գտնվող փողոցները, ինչպես կենտրոն համայնքի, այնպես էլ, և հատկապես, ծայրամասային փողոցները, գտնվում են Երևանի քաղաքապետարանի ծայրահեղ անուշադրության կենտրոնում, ակնկալում և ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ ներքոգրյալ հարցերի պատասխանները.

  1. Ի՞նչ մեխանիզմներով և սկզբունքներով են ընտրվել Աբովյան և Արշակունյաց փողոցները, որոնք ասֆալտապատվում են: Խնդրում եմ ներկայացնել տվյալ փողոցների վիճակի գնահատման ընդունված սկզբունքները և չափորոշիչները՝ տրամադրելով իրավական փաստաթուղթ կամ պաշտոնական որևէ հղում: Ի՞նչ չափանիշներով են որոշվել այդ փողոցների վերանորոգման առաջնահերթությունը:
  2. Խնդրում եմ տրամադրել Արշակունյաց փողոցի բարեկարգման աշխատանքների իրականացման ժամանակցույցը՝ ներառելով տեղեկատվություն այն մասին, թե երբ են ավարտվելու բարեկարգման աշխատանքները:
  3. Խնդրում եմ տրամադրել Աբովյան և Արշակունյաց փողոցի բարեկարգման ֆինանսական հաշվետվությունը:
  4. Խնդրում եմ տրամադրել այն ընկերությունների ցանկը/ընկերության անունը, որոնք/որը իրականացնում են/է Աբովյան և Արշակունյաց փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Արդյո՞ք ասֆալտապատման աշխատանքներն իրականացնող ընկերությունների/ընկերության ընտրությունը իրականացվել է մրցութային կարգով,

4.1.եթե այո (ենթադրվում է), ապա տրամադրել, թե ի՞նչ մեդիա կրիչներով է իրականացվել մրցույթի հայտարարության տարածումը, տրամադրել հայտարարության բովանդակությունը՝ նշելով պաշտոնական հղում, մրցույթի ընթացակարգը, ի՞նչ չափանիշներով են/է ընտրվել վերոնշյալ ընկերությունները/ընկերությունը:

4.2.եթե ոչ, ապա ինչո՞ւ ասֆալտապատման աշխատանքներն իրականացնող ընկերությունների/ընկերության ընտրությունը չի իրականացվել մրցութային կարգով:

  1. Ինչո՞ւ Աբովյան և Արշակունյաց փողոցների ասֆալտապատման աշխատանքները չեն իրականացվում այնպես, որպեզի կաթվածահար չարվի Երևան քաղաքի, և ոչ միայն, երթևեկությունը:
  2. Ինչո՞ւ աշխատանքների կատարման ընթացքում չի ապահովվում քաղաքացիների անվտանգությունը: Մասնավորապես չկան զգուշացնող նշաններ, արգելող պատնեշներ, իսկ երեկոյան ժամերին՝ լույսեր համապատասխան վայրերում: Ընդհանրապես ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության ապահովման մեխանիզմների ինչպիսի՞ կանոնակարգ է գործում: Եվ ո՞վ է պատասխանատու դրա իրականացման համար:

Կանխավ շնորհակալ եմ
ՀՀ քաղաքացի Մելինե Ասլանյան
Հասցե՝ ք. Երևան, Վարդաշեն, 9 փ. 4 տուն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս