
Ակտիվիստի պարանոցը համբուրած ոստիկանի լուսանկարը ոստիկանությունն ուսումնասիրում է (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը mardik.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, թե օգոստոսի 24-ին ոստիկանների պահվածքը եղել է ոչ պրոֆեսիոնալ, էմոցիոնալ ու անկանոն, ասել է, որ ոստիկանությունն առաջիկայում այդ հայտարարությանը կանդրադառնա:
Ինչ վերաբերում է ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված և մեծ աղմուկ բարձրացրած 168.am-ի այն տեսանյութին և դրանից արված լուսանկարին, որտեղ պարզ երևում է` ինչպես է Կոմիտաս 5 հասցեում ակտիվիստների և ոստիկանների միջև բախման ժամանակ ոստիկանը «համբուրել կին ակտիվիստի պարանոցը», պրն Մալխասյանն ասել է, որ ոստիկանության կողմից այդ լուսանկարն ուսումնասիրվում է:
Կարդացեք այստեղ.