Բաժիններ՝

Ազատամարտիկներ. «Մեր բողոքը ոչ նախագահի դեմ է, ոչ էլ մեկ ուրիշի…» (լուսանկարներ)

Երեկ Վանաձորի Հայքի հրապարակում ավարտվել է ազատամարտիկների կողմից իրականացվող նստացույցը: 168.am-ի հետ զրույցում նրանք հայտնել են, որ չնայած նստացույցը ավարտում են, սակայն շարունակելու են տեր կանգնել իրենց ոտնահարված  իրավունքներին:

Ի դեպ, երեկ և առաջին օրը նստացույց են իրականացրել միայն Վանաձորցի ազատամարտկները: Նրանց խոսքով՝ նստացույցի առաջին օրն իրենց հետ հանդիպել է Լոռու մարզպետ Արթուր Նսալբանդյանը, այնուհետ հանդիպման է իջել նաև Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Մարզպետի և քաղաքապետի հետ նստացույցի մասնակիցները, իրենց բնորոշմամբ՝ ջերմ ու ընկերական զրույցե ն ունեցել: Նստացույցը, ազատամարտիկների վստահեցմամբ՝ հանգիստ է անցել, միայն երեկ փոքր միջադեպ է գրանցվել, որին, սակայն, ըստ նրա՝ «որևէ լուրջ բնորոշում տալ չարժե».

«Թեթև լեզվակռիվ եղավ մի մարդու հետ, ով եկել հարց ու փորձ էր անում, թե ինչի՞ ենք հավաքվել, ինչի՞ ենք նստել ու պահանջներ ներկայացնում: Մենք էլ ոստիկանին խնդրեցինք, որ կարգի հրավիրի այդ պարոնին»,- մեզ հետ զրույցում պատմեցին նրանք:

Ի դեպ, ազատամարտիկները մեկ անգամ ևս պնդում են, որ իրենց բողոքը որևէ մեկի դեմ չէ, նրանք միայն ցանկանում են վերականգնել տարիներ շարունակ ոտնահարված իրենց իրավունքներն ու ապրել նորմալ պայմաններում. «Մեր բողոքը ոչ նախագահի դեմ է, ոչ էլ մեկ ուրիշի, մենք միայն խնդրում և պահանջում ենք, որ հարգեն մեզ ու բարելավվեն մեր պայմանները»:

Կարդացեք նաև

Vanadzor-azatamartik (2)

Vanadzor-azatamartik (3)

Լուսանկարները` հեղինակի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս