Բաժիններ՝

Ռուսական մամուլը հայտնել է, թե ինչու Սնոուդենը Մոսկվայից չի մեկնել Հավանա

Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հրաժարվել է Կուբայի մայրաքաղաք Հավանա թռչելուց նրա համար, որ Կուբայի իշխանություններն ԱՄՆ ճնշման տակ սպառնացել են ինքնաթիռին մերժել վայրէջք կատարելու հարցում: Այս մասին հայտնել է Սնոուդենի շրջապատում թերթի ունեցած աղբյուրը:

Վերջինիս հաղորդմամբ՝ երբ հունիսի վերջին Սնոուդենը ժամանել է Մոսկվա, Կուբայի իշխանությունները Ռուսաստանի իշխանություններին իրազեկել են, որ թույլ չեն տա, որ ռուսական Аэрофлот ընկերության ինքնաթիռը վայրէջք կատարի Հավանայում, եթե նրանում գտնվի Էդվարդ Սնոուդենը: Որպես դրա պատճառ է նշվում ԱՄՆ-ի կողմից Կուբային արված զգուշացումը:

Բացի այդ, թերթի աղբյուրները հայտնել են, որ Սնոուդենը Ռուսաստանի ներկայացուցիչների հետ սկսել է բանակցել նախքան հունիսի 23-ին Մոսկվա ժամանելը: Սնոուդենը մի քանի օր անցկացրել է Հոնգկոնգում գտնվող Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանում և անգամ այնտեղ նշել է իր երեսնամյակը: Սնոուդենը մտադիր է եղել Մոսկվայից մեկնել Հավանա, որտեղից էլ լատինամերիկյան որևէ երկիր՝ հիմնականում Էկվադոր կամ Բոլիվիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս