
Ադրիանո Գալիանի. Ալեգրին մնում է իր պաշտոնում

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում «Զենիթի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:2) խոսել է մրցակցի մասին:
«Շատ գոհ եմ այս հաղթանակից: Հուսով եմ, որ «Միլանի» վատ մեկնարկն ընթացիկ մրցաշրջանում արդեն անցյալում է: Թիմը լավ խաղ անցկացրեց, տղաները ամբողջովին նվիրվեցին խաղին:
Ինչ վերաբերում է «Զենիթին», ապա դա շատ լավ թիմ է, որն արժանի խաղ ցուցադրեց: Իհարկե, Սպալետիի թիմի համար Չեմպիոնների լիգայում ամեն բան դեռ կորած չէ, չնայած, որ զրո միավոր ունեն: «Զենիթի» նորեկներ Հալկը և Վիտցելը բարձր կարգի խաղացողներ են և ի վիճակի են ուժեղացնել գրոհը:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ Սպալետին հնարավոր է փոխարինի Ալեգրիին իր պաշտոնում, ապա դրանք չեն համապատասխանում իրականությանը», – Գալիանիի խոսքերն է մեջբերում Sport-express.ru կայքը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը