
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնը խոստովանել է, որ ինքը նույնասեռական է

WBO կիսաթեթև քաշային կարգում 4-րդ ուժեղագույն բռնցքամարտիկ, Օլիմպիական խաղերի նախկին մասնակից, 31-ամյա պուերտոռիկացի Օրլանդո Կրուսը դարձել է առաջին բռնցքամարտիկն, ով խոստովանել է, որ նույնասեռական է:
«Ես արդեն 24 տարի հանդես եմ գալիս, ցանկանում եմ, որ երիտասարդները ձգտեն նմանվել ինձ, ովքեր դեռ նոր են սկսում իրենց պրոֆեսիոնալ կարիերան: Ինձնով հպարտանում է ողջ Պուերտո-Ռիկոն: Իսկ ես հպարտանում եմ, որ նույնասեռական եմ», – Կրուսի խոսքերն է մեջբերում Boxingscene-ն:
Նշենք, որ 2008 թվականի մարտի 22-ին նույնասեռական բռնցքամարտիկը նվաճել է չեմպիոնական իր առաջին տիտղոսը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը