Այսօր՝ հոկտեմբերի 5-ին «Շախտյորի» առաջատարներ Դարիո Սրնան և Հենրիխ Մխիթարայանը ժամանել էին Դոնեցկի ազգային համալսարանի տնտեսա-իրավական ֆակուլտետ։
Մարսելի Օլիմպիկի«» դարպասապահ և ավագ Սթիվ Մանդանդան ֆրանսիական ակումբի նոր ռեկորդ է սահմանել:
Ուելի Լոյենբերգերի խոսքով` ստորագրված արձանագրությունները Թուրքիան «չվավերացրեց, որովհետև բոլորս գիտենք, որ եղան միջամտություններ Ադրբեջանի կողմից, և դրա պատճառով Թուրքիայի քաղաքական ուժերը հանդես եկան արձանագրությունների վավերացման դեմ` նոր պայմաններ առաջադրելով, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղին»: «Ցավում ենք այս վիճակի համար»:
Այսօր էլ կրթությունը հանդիսանում է մեր հանրապետության զարգացման առանցքային ուղղություններից մեկը, առանց որի անհնար կլինի արժանի տեղ զբաղեցնել ժամանակակից աշխարհում: ԼՂՀ իշխանություններն այսուհետ էլ կանեն հնարավորը ոլորտում առկա խնդիրները ժամանակին ու արդյունավետ կերպով լուծելու ուղղությամբ: Վստահ եղեք՝ այդ գործընթացը կկրի շարունակական բնույթ:
«ՁԻԱՀ-ի Կանխարգելման հանրապետական կենտրոնը հիվանդների դեղերը չի գնում: ՁԻԱՀ-ի կենտրոնը դեղերը ստանում է օգնության ձևով, որոնք գնվում են ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի ծրագրի շրջանակներում: Սա նշանակում է, որ կենտրոնը խախտում անել չէր կարող»,- նշեց Սամվել Գրիգորյանը:
Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների մի խումբ ալգորիթմ է գրում Samsung ընկերության համար, որը կիրառվելու է ընկերության սարքավորումներում: Այդ աշխատանքները ղեկավարում է ակադեմիկոս Գուրգեն Խաչատրյանը: Ուսանողների գրած ալգորիթմը պատվիրվել է Samsung ընկերության Կորեայի և Ուկրաինայի մասնաճյուղերի կողմից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, համալսարանի ընդունելության տնօրեն Փերուզ Թասլաքյանը:
Երկարատև հիվանդությունից հետո այսօր կյանքից հեռացել է հայ կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդուարդ Միրզոյանը:
Մեզ՝ «լումպեններիս» մնում է հարցնել` որտեղից է դուրս պրծել այս «հանկարծահայտ աղան», այս «անհայտ մեծ պարոնը», որը տղամարդ-ընդդիմախոսներին գոտկատեղից ներքև հարվածներ է հասցնում, իսկ ընդդիմախոս կանանց գոտկատեղից ներքև առաջարկություններ անում «ֆեյսբուք»-ում՝ ինտերնետ կայքը շփոթելով Հայոց ցեղասպանության թանգարանի իր առանձնասենյակի հետ:
Բելառուսական ԲԱՏԷ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ թիմի կիսապաշտպան Զավեն Բադոյանը հրավեր է ստացել Հայաստանի ազգային հավաքականից։
«Ես չեմ ուզում ոչինչ ասել: Քանի որ, ամերիկյան ոստիկանների ասածի պես, ես գիտեմ, որ իմ ամեն մի ասածը հետո ուղղվելու է իմ դեմ»:
«Ռուսաստանը հենվում է միայն ուժի վրա և հզոր ֆինանսների: Իսկ արդյոք Ռուսաստանը կարո՞ղ էր ֆինանսական օգնություն ցույց տալ Իվանիշվիլիին: Ռուսաստանը զուտ քաղաքական ազդեցությունն ամրապնդելու առումով միլիարդների ներդրումներ անելու ո՛չ ձգտում, ո՛չ նպատակ, ո՛չ էլ ցանկություն չի ցուցաբերել»:
Վերջին տարիներին Յուլիանն իր ճամփորդությունների ընթացքում լուսանկարում է հայկական մշակութային կոթողները, տարբեր երկրներում բնակվող հայերին: Այդ ընթացքում նա հայերեն որոշ արտահայտություններ է սովորել: Սիրում է հայերին և հիացած է հայ մշակույթով: Նա 2004թ. Թուրքիայի կողմից Արարատ սարն է բարձրացել, հայ մշակույթի և հայերի մասին պատմող լուսանկարչական ցուցահանդեսներ է կազմակերպել (տես` այստեղ), և երազում է այցելել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ:
««Օրինաց երկիր» կուսակցությունը մշտապես քվեարկում է իր դիրքորոշումներին համապատասխան, և մեր ելույթի ժամանակ ասացինք, որ մենք կոալիցիոն քաղաքական ուժ ենք այս ստատուսում, միաժամանակ`մեր պատգամավորներն ազատ էին իրենց խղճի մտոք իրենց դիրքորոշումներն արտահայտելու»:
Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող կադրային բարեփոխումների արդյունքում 2012 թվականի հունվարին աշխատանքից ազատված Ռոմիկ Եսայանի նկատմամբ այսօր ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչությունում հարուցվել է քրեական գործ: Պարզվել է, որ Ռոմիկ Եսայանը, օգտագործելով կոմիտեի աշխատակից լինելու հանգամանքը, հովանավորչություն է իրականացրել վարսավիրական գործունեությամբ զբաղվող Աննա Գրիգորյանի նկատմամբ:
«Մերգելյան ինստիտուտն, ասես, «վերակենդանանում» է և վերականգնում իր գիտատեխնիկական համբավը: Սա ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների, այլև ընդհանրապես գիտաարտադրական համալիր է լինելու, որտեղ գործելու են տարբեր ոլորտի ընկերություններ»,- ասաց Տ. Դավթյանը:
«Ես իսկապես չէի ամաչի, եթե եղած լինեի Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղարը, ամաչելու բան չկա, բայց իրենք, դա հորինելով, հավանաբար ենթադրում են, թե ամոթ է, որ մեկն ու մեկը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին: Դա էլ իրենց խնդիրն է»:
Աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը` կոլումբիացի Ռադամել Ֆալկաոն, իրեն ամենահայտնի կոլումբիացին չի համարում:
Վոլֆգանգ Բյորնզենը նշել է, որ իր գործընկերների հետ այսուհետ ևս ջանքեր կգործադրի ամենատարբեր ոլորտներում Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցությունը խթանելու և Հայաստանի զարգացմանը նպաստելու ուղղությամբ:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին հայտարարել է, որ իր նպատակն է 3 գոլ խփել «Ռեալին»:
Օվսաննա Գևորգյանը սթրես, աջ ուսի շրջանի այտոց-քերծվածք, աջ ազդրի շրջանի քերծվածք, գլխի գագաթնային շրջանի ձախ մասի աննշան այտոց, գլխուղեղի ցնցում և հետտրավմատիկ հիստերիկ նեւրոզ ախտորոշմամբ տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:
Ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405.25 դրամ՝ երեկվա համեմատ էժանանալով 0.78 %-ով կամ 3.21 դրամով։
Ես չեմ ուզում հայ կինեմատոգրաֆիստների պրոֆեսիոնալիզմը կասկածի ենթարկել: Մենք նույն մակարդակի վրա ենք, բայց այնտեղ ավելի շատ ֆիլմեր են նկարահանվում: Կինոթատրոններում ցուցադրվում են միայն իրենց ֆիլմերը, դրսից ֆիլմեր այնտեղ չեն ցուցադրվում: Դա նշանակում է, որ այնտեղ կինոարտադրությունը զարգացած է, մարդիկ կարողանում են ամսվա մեջ 2-3 անգամ ֆիլմի պրեմիերա ունենալ: Մեզ մոտ միակ խնդիրն այն է, որ ներկայիս մշակութային դադարը շատ արագ անցնի, կարողանանք լցնել մեր ֆիլմերի բացը:
Պարզվում է՝ կառավարությունը որոշել է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 2500 դրամով՝ 32.5 հազարից դարձնել 35 հազար, քանի որ նկատել է որոշակի տնտեսական առաջընթաց։ Այս մասին, ըստ Մեդիամաքսի, այսօր հայտարարել է ԱԺ Սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը։
«Ախր դա էնպիսի մի կառույց է, որ նույնիսկ արտերկրից բժիշկներ են գալիս: Մենք որպես տուրիստական վայր՝ տանում ենք Գյումրու հիվանդանոցը ցույց ենք տալիս»,- ասել է նախարարը:
«Բացի նվազագույն աշխատավարձից, պետությունը ունի սոցիալական այլ ուղղություններ քաղաքացիներին օգնելու համար, սա պետք է լինի միայն տնտեսական կատեգորիա և ոչ սոցիալական»,- նշել է Հակոբյանը՝ ավելացնելով, որ երբ նվազագույն աշխատավարձը լինի 72 500 դրամ, հանրային ծառայության կամ քաղծառայության առաջին կարգի մասնագետը պետք է ստանա դրանից բարձր աշխատավարձ:
Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի «Կրասնոդար» – «Զենիթ» հանդիպումից առաջ տանտերերի գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը «Սպորտ»-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի մասին:
Ըստ Ազարիաշվիլու, բերման ենթարկվելիս գրադարանի մոտ են գտնվել՝ դուրս էին եկել մոտակա ռեստորանից, մտադիր էին գնալ դիսկոտեկ: Մեքենայում հայտնաբերված բանալիները, լինգն ու դիմակներն իրեն չէին պատկանում, իսկ պայուսակներն իրեն պետք էին գրքերն ու իր հագուստը տեղափոխելու համար:
«The New Times»-ին տված հարցազրույցում Իվանիշվիլին հայտարարել է, թե վրացինեիը շատ են կապված իրենց հողի հետ:«Ահա, մեզ մոտ այստեղ, օրինակ, հայեր են ապրում: Ես ապշում եմ. ահա իրենց հայրենիքը կողքն է, բայց նրանք այստեղ են ապրում: Ձեզ համար, երևի թե նման հարց չկա, բայց ինձ անհասնակալի է: Ես ապրել եմ Ֆրանսիայում, մեկ տարի` Ամերիկայում, սկզբում երազում տեսնում էի իմ գյուղը, հողը»,- ասել է նա:
Վերջինս, այսպես ասած`«գովերգելով» սրահում հավաքված կանանց հագուկապը, միաժամանակ նկատեց, թե հայ տղամարդիկ ևս կանացից հետ չեն մնում իրենց հագուկապով, ապա շրջվեց դեպի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան և ասաց. «Ձեր խորհրդարանի նախագահը մոդելի տեսք ունի»:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր հայտարարեց, որ մարզային բուժհաստատություններում 259 թափուր հաստիք կա: Խնդիրը լուծելու համար նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել բժշկական կրթություն ստացող ուսանողների հետ. 30 շրջանավարտ արդեն տվել է իր համաձայնությունը՝ մարզերում աշխատելու համար: