Բաժիններ՝

Մանրէների հետ «կապը չպաշտպանելը» կարող է մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ

Նոր հետազոտությունը հերքում է այն միֆը, թե վերջին տարիների ընթացքում սկսված  ալերգիաների համաճարակը չափազանց հիգիենիկ լինելն է: Ինչպես գրում է  sciencedaily-ին, գիտնականները հեռու են այն մտքից, որ  մանրէները կարևոր չեն, բայց, ըստ նրանց, «հին ընկերների»՝ մանրէների հետ «կապը չպաշտպանելը» մի շարք հիվանդությունների, այդ թվում` ալերգիաների առաջացման պատճառ կարող է դառնալ:

Իրենց եզրահանգումներն անելուց առաջ գիտնականների խումբը շուրջ 20 տարի ուսումնասիրություններ է անցկացրել: Հետազոտության ղեկավար Սելլի Բլումֆիլդը նշել է, որ հիգիենիկ տներում ապրող երեխաներն ինֆեկցիաներ ավելի քիչ են ունենում, բայց նրանց մոտ մեծանում է ասթմայով և ալերգիկ այլ հիվանդություններով վարակվելու հավանականությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս