
Ցուկերբերգի նվերը` Apple-ի ղեկավարից

Facebook սոցիալական կայքի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը NBC-ի թղթակից Մեթ Լոուերին խոստովանել է, որ Apple-ի ղեկավար Թիմ Կուկից նվեր է ստացել նոր iPhone 5 սմարթֆոն:
Այս մասին փոխանցում է tert.am-ը` վկայակոչելով ria.ru կայքին: Ըստ կայքի` Apple-ի նման քայլը վկայում է Ցուկերբերգին որպես կարևոր բիզնես-գործընկեր համարելու մասին: Նախորդ ամիս ներկայացված iOS 6 օպերացիոն համակարգով iPhone 5-ը տարբերվում է նախորդներից Facebook-ի հետ իր անմիջական կապով։ Այսպիսով, օգտատերը կարող է սոցկայքում նկարներ տեղադրել, իսկ թարմացված Siri օգնականը թույլ կտա ձայնային հրամանի շնորհիվ թարմացնել կարգավիճակը Facebook-ում։ iPhone 5-ի շնորհանդեսից հետո Facebook-ի բաժնետոմսերը Nasdaq բորսայում զգալիորեն աճել են: 2012թ. զրկվելով բջջային հեռախոսներ արտադրող ամենախոշոր ընկերության կոչումից` Nokia-ն հայտնվել է ճգնաժամի մեջ իր սմարթֆոնների ցածր պահանջարկի պատճառով: