Մարգարյանի փոխանցմամբ` իր մեքենան այդ միջադեպից հետո ԱԻՆ-ի և ԱԱԾ-ի մասնագետների կողմից փորձաքննության է ենթարկվել և պարզվել է, որ ընդամենը վառելիքի արտահոսքն էր եղել, ինչն էլ մեքենայի բռնկման պատճառ էր դարձել: Նա խորհուրդ տվեց որևէ մութ պատմություն չփնտրել այդ միջադեպի մեջ:
Հանդիպման մասնակիցները նշել են, որ վերջին տարիներն առանձնացել են Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ շփումների ինտենսիվությամբ, երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի վրա են բարձրացվել, եւ առկա է երկուստեք պատրաստակամություն դրանք առավել ամրապնդելու եւ խորացնելու համար: Զրուցակիցները համակարծիք էին, որ հայ – կիպրական հարաբերությունները կարելի է օրինակելի որակել փոխըմբռնման եւ փոխադարձ վստահության բարձր մակարդակով:
Կլոր սեղանին մասնակցելու են Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Օրինաց Երկիր» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «ժառանգություն» կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցութան, Արցախի ժողովրդավարական կուսակցության, «Ազատ Հայրենիք» կուսակցության, ՀՅԴ Արցախի կառույցի պատվիրակությունները:
Այսօր ԱԺ ճեպազրույցում լրագրողները ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին խնդրեցին մեկնաբանել այն լուրերը, որ ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը հանդես են գալու միասնական թեկնածուով և դա կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը:
Եվրոպական խորհրդարանի սաֆարովյան բանաձևը նուրբ ձևակերպումներով հաստատում է, որ Բաքուն ոչ միայն խաբեություն է գործի դրել, այլ նաև խախտել է մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած բոլոր վճիռները:
Հովհաննես Մարգարյանը նշում է, որ կուսակցության չափորոշիչներից մեկն էլ նրա ղեկավարն է. «Ես հպարտ եմ, որ ունեմ Արթուր Բաղդասարյանի նման ղեկավար: Քաղաքական գործչի իմ իդեալը հենց նա է»:
Այդ որոշումը կապված է մի խումբ ամերիկացիների կողմից «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի հնարավոր ակցիաների հետ:
«Հարաբերություններ նրա հետ այժմ չկան, քանի որ յուրաքանչյուրս ընտրել է իր ճանապարհը»:
«Մենք պետք է համոզված լինենք, որ Իրանի միջուկային դոսյեի ավարտմանն ուղղված ջանքերն ապարդյուն չեն լինի: Թեհրանը որևէ փոխզիջման չի գնա խաղաղ նպատակներով ատոմային էներգիայից՝ ներառյալ ուրանի հարստացումը, օգտվելու հարցում, որը նրա անբաժանելի իրավունքն է: Մենք դատապարտում ենք Իրանի միջուկային ծրագրի հարցի քաղաքականացումը: Իրանի միջուկային ծրագիրը մնում է բաց», ասել է իրանցի դիվանագետը:
Բոլորվին վերջերս ճապոնիան մասնավոր սեփականատերերից գնեց 5 կղզիներից 3-ը, ինչն էլ վիճելի կղզիների շուրջ հակամարտության սրման առիթ հանդիսացավ:
Ի դեպ, Ռուբեն Հակոբյանը նաև նշել է, որ «Ժառանգությունը» Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում առաջադրելու է Ստեփան Սաֆարյանին:
Հարցին, թե կիսո՞ւմ է այն տեսակետը, որ հայերի սպանությունները Սիրիայում սկսել են կրել կրոնական, էթնիկ բնույթ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը պատասխանել է. «Այդպիսի բան չկա: Պատմությունը ցույց է տվել, որ քաղաքացիական պատերազմի ժամանակ որոշակի խմբավորումներ են լինում, որոնք հանդես են գալիս երկու կողմերի անվան տակ ու որոշակի բաներ են անում»։
Կանցլերը նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ Բունդեսլիգայի ակումբներից մեկի մի անանուն ֆուտբոլիստ հայտնել է, որ ինքը վախենում է բարձրաձայնել, որ համասեռամոլ է և ստիպված ձևացնում է, թե իրեն դուր են գալիս հակառակ սեռի ներկայացուցիչները:
Թուրքական կողմից զորավարժություններին մասնակցել է TCSG-71 մոտորանավակը, իսկ վրացական կողմից՝ «Գեներալ Մազնիաշվիլի» և «Իվերիա» նավերը: Թուրքիայի առափնյա պաշտպանության TCSG-71 մոտորանավակը Վրաստանի տարածքային ջրեր է մուտք գործել սեպտեմբերի 10-ին, իսկ սեպտեմբերի 13-ին լքել է այն:
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում, Ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սունդուկյան փողոցի սեփական տներից մեկում երիտասարդ մի տղա կախվելու միջոցով ինքնասպան է եղել :
Թուրքմենստանի նավթագազային արդյունաբերության զարգացման ծրագրին համապատասխան՝ պլանավորված է 2030 թվականին գազի տարեկան արդյունահանումը հասցնել մինչև 230 միլիարդ խորանարդ մետրի, որի մեծ մասը նախատեսված է արտահանման համար:
Բելգիայի հավաքականի և «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը խոստովանել է, որ միշտ ցանկանցել է նմանվել կենդանի լեգենդ, Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանին:
Ֆուեգոն Գվատեմալայի ամենաակտիվ հրաբուխներից է: Այն ծովի մակարդակից 3,7 կմ բարձր է եւ գտնվում է Սակատեպեկս, Չիմալտենանգո եւ Էսկուինտլա նահանգների միջեւ:
Մոլդովան չի հրաժարվի ԵՄ-ի հետ էներգետիկ ոլորտում ձեռք բերված համաձայնագրերի ներդրումից` հանուն Ռուսաստանի խոստացած գազի մատակարարման զեղչերի: Այս մասին հայտարարել է Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Մարիան Լուպուն: Նա ընդգծել է, որ եթե հանրապետությունը հրաժարվի այդ ծրագրերից, ապա ոչ թե մեկ, այլ միանգամից 10 քայլով հետ կգնա եվրոպական ինտեգրացման ճանապարհից: Այս մասին գրում է RBK-ն:
«Պան Գի Մունը դատապարտում է ատելությամբ հագեցած ֆիլմը, որը, ակնհայտորեն, ուղղված է անհանդուրժողականության և արյունահեղության հրահրմանը»,- ասված է մամլո հաղորդագրությունում:
Միջնորդական առաքելությամբ Սիրիա ժամանած Բրահիմին կհանդիպի Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ նախագահ Բաշար ալ-Ասադին և արտգործնախարար Վալիդ ալ-Մոալեմին: Այցը կտևի 3 օր:
Ըստ ՀՀ ՊՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրության, վերը նշված անձինք ձերբակալվել են ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խաբեությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն) հանցանք կատարելու կասկածանքով: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
2011/12 մրցաշրջանում «Արքայական ակումբի» եկամուտը կազմել է 514 մլն եվրո:
Սեպտեմբերի 25-ին Արցախի հավաքականը կհյուրընկալվի Աբխազիայում, ուր ընկերական հանդիպում կանցկացնի այդ երկրի հավաքականի հետ: Իսկ մեկ ամիս անց արդեն Աբխազիայի ընտրանին պատասխան այցով կլինի Երեւանում:
Ֆիլադելֆիայում (ԱՄՆ) մրցանակի հանձնման արարողությանը Ալին եկել էր իր կնոջ՝ Լորիի հետ, ով ամուսնու անունից, շնորհակալություն է հայտնել շքանշանի և 100 հազար դոլար մրցանակի համար։
«Բարսելոնայի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը բաց կթողի Իսպանիայի առաջնության 4-րդ փուլի «Խետաֆեյի» հետ կայանալիք հանդիպմանը։
«Հերթական ապտակը Հայաստանին: ԵԽ-ն համարում է որ Հունգարիան ոչ մի բանում մեղավոր չէ, ընդհակառակը նրանք ամեն ինչ ճիշտ են արել»:
«Պետական սեփականության օգտագործման ուղղությամբ տարբեր պետական մարմիններում իրականացված վերահսկողության արդյունքում ի հայտ են եկել մի շարք խախտումներ, թերություններ և ռիսկեր, որոնցից առավել բնութագրական և ընդհանրական են հետևյալ դեպքերը»,- ասված է Վերահսկիչ պալատի 2011 թվականի տարեկան հաշվետվության մեջ:
Ջոլին և ՄԱԿ-ի փախստականների գծով բարձրագույն կոմիսար Անտոնիո Գուտերեսը սեպտեմբերին 12-ին հանդիպել են վրանային ավանում բնակվող սիրիացի փախստականներին: Նրանք ծանոթացել են փախստականների համար ստեղծված կենսապայմաններին և կեսօրին ճաշել նրանց հետ:
Արտակ Զքարյանի խոսքով` հայկական կողմը հիմնվելով գոյություն ունեցող իրողությունների վրա պետք է շարունակի ցանկացած միջազգային հարթակում բարձրաձայնել, ամրապնդել իր շահերն այնքան ժամանակ` մինչև այս պայքարի արդյուքնում ադրբեջանական հասարակության տրամադրության մեջ որոշակի փոփոխություններ տեղի ունենան: