
Պետք է շատ աշխատեմ, որ Զիդանը չփոխի իմ մասին իր կարծիքը. Էդեն Ազար

Բելգիայի հավաքականի և «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը խոստովանել է, որ միշտ ցանկանցել է նմանվել կենդանի լեգենդ, Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանին:
«Ինձ միշտ դուր է եկել 10 համարը, քանի որ այդ համարի մարզաշապիկով հանդես էր գալիս Զիդանը: Ինձ համար նա օրինակ էր ծառայում: Միշտ երազել եմ նրա պես խաղալ:
Երբ Զիդանն ասաց, որ ինձ փակ աչքերով կգներ «Ռեալի» համար, ապա ավելիի մասին անգամ չէի կարող երազել: Դա ինձ ստիպում է ավելի շատ աշխատել, որպեսզի նա չփոխի իմ մասին իր կարծիքը:
«Չելսիում» ցանկանում էի կրել 10 համարի մարզաշապիկը, բայց քանի որ այն զբաղված էր, ես ընտրեցի 17-ը», – Ազարի խոսքերն է մեջբերում Champions Matchday-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը