Մուհամեդ Ալին պարգևատրվել է Ազատության մեդալով
Բոլոր ժամանակների ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկը` Մուհամեդ Ալին, արժանացել է Ազատության շքանշանի։ Այդ մրցանակը սահմանվել է 1989թ․-ին։ Այն ամեն տարի տրվում է ԱՄՆ-ի ազգային սահմանադրական կենտրոնի կողմից։
Ֆիլադելֆիայում (ԱՄՆ) մրցանակի հանձնման արարողությանը Ալին եկել էր իր կնոջ՝ Լորիի հետ, ով ամուսնու անունից, շնորհակալություն է հայտնել շքանշանի և 100 հազար դոլար մրցանակի համար։ Այս մասին հայտնում է CityNews-ը։
Նշենք նաև, որ այս մրցանակին տարբեր տարիների ընթացքում արժանացել են ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելան, ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Կարտերը, կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը