Այսօր Հայաստանի Մ16 հավաքականը Հանքավանում ուժերն է չափել Հայաստանում ուսումնամարզական հավաք անցկացնող Ճապոնիայի իրենց հասակակիցների հետ:
ՀՀ բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանն այսօր ամփոփել է այս տարվա առաջին 6 ամիսներին հայաստանյան բանկային համակարգի արձանագրած ցուցանիշները և որպես համակարգի կայունության ցուցանիշ՝ մատնանշել անհուսալի կամ ռիսկային վարկերի փոքր թիվը` շուրջ 5%։ Այն դեպքում, երբ աշխարհում ընդհանուր վարկերի ծավալում ռիսկային վարկերի մինչև 10%-ը համարվում է լավագույն ցուցանիշ։
Երևանում, պետնախարարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Ռուսները մեզ վերաբերվում են՝ որպես բանականությունից զուրկ մի զանգվածի, որին կարելի է «ազգայնական խայծերով» ուղղորդել ուր որ պետք է, ավելի ճիշտ` ում դեմ որ պետք է: Բայց մեղադրել միայն ռուսական իշխանություններին, ճիշտ չի լինի: Նրանք իրենց նման բաներ են թույլ տալիս նաև այն պատճառով, որ տարիներ շարունակ ՀՀ իշխանությունները ոչ միայն չեն դիմադրել, այլև շատ հաճախ նպաստել են Հայաստանում ռուսական շահերի սպասարկմանը ծառայող հասարակական տրամադրությունների հասունացմանն ու մանիպուլյացիային:
Այսօր ակցիային միացել էր նաև ԱԺ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը: Նրա խոսքով՝ ՀԱԿ ակտիվիստներին նշանակված պատիժն ակնհայտ համարժեք չէ կատարված արարքին:
Էբոլա դողէրոցքն աշխարհում ամենավտանգավոր ինֆեկցիաներից մեկն է: Մահացությունը հասնում է մինչև 90%-ի:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 7.000.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 405-407 դրամով և վաճառվում է 408,5-411 դրամով:
Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) նախաձեռնությամբ կազմակերպված ակցիային միանալու են նաեւ Լիոն, Մարսել եւ այլ քաղաքների բնակիչները: Լիոն եւ Մարսել քաղաքների տարածքային կառույցները` Փարիզ հասնելու համար ակցիայի մասնակիցներին ապահովել են տրանսպորտով: Պատրաստվում են ցուցապաստառներ:
«ABBYY Lingvo x5» անվանումը կրող բառարանն արդեն համալրվել է հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն, ինչպես նաև հայերեն-ֆրանսերեն և ֆրանսերեն-հայերեն բառարաններով: Ծրագրի մասին այսօր հայտնել են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը:
«Ո՞ւմ բողոքարկես, եթե նախապես հեռախոսով տեղամասի նախագահից փորձում են ճշտել, թե փաթեթների մեջ հաշվարկը հստա՞կ է, թե՞ ոչ, եթե հավաստիացում են ստանում, որ հաշվարկը ճիշտ է ամփոփված, այդ ժամանակ նոր տվյալ տեղամասը բացում են: Ո՞ւմ բողոքես, եթե տեղամասի մեկանգամյա պարկերը, որոնք բերում են բացելու, պատռված են»:
Ռուսական մի շարք լրատվամիջոցների, մասնավորապես՝ newsru.com-ի տրամադրության տակ հայտնվել է Դաշնային խորհրդի առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախապատրաստվող ելույթի նախնական տեքստը: Այն, դատելով ամեն ինչից, վերջնական չէ, և կարող է անճանաչելիության աստիճանի փոխվել:
Աշխատել եմ այդ մարսագնացի վայրէջքի համակարգը մշակող տեխնիկաների վրա: Դա չափազանց զգայուն, բարդ և նուրբ ոլորտ է, որտեղ ոչ մի սխալ թույլատրելի չէ: Աշխատել եմ այդ նախագծի ռադարային համակարգի վրա: Այդ ռադարին էր վստահված Մարս մոլորակի մակերեսն ու տարածքը նկարելով՝ վերահսկել և կարգավորել վայրէջքի գործընթացը:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 20.00-ին, «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տիչինայի փողոցի թիվ 68 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1967 թ. ծնված Էդուարդ Ղազարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և…
Պարբերականի զրուցակիցների տվյալներով՝ պետդեպը նախազգուշացված է եղել նախապատրաստվող հարձակումների մասին Բենղազիի և Կահիրեի իրադարձություններից առնվազն 48 ժամ առաջ: Չնայած դրան՝ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը դիվանագիտական ներկայացուցչություններին չի հայտնել սպառնալիքի մասին, և որպես արդյունք, անվտանգության միջոցառումներ չեն ձեռնարկվել:
Աֆղանստանի ինտերնետից օգտվողները զրկվել են YouTube-ից օգտվելու հնարավորությունից` այնտեղ, երկրի իշխանությունների կարծիքով, Մուհամմեդ արարչին վիրավորող ամերիկյան մի ֆիլմից դրվագներ տեղակայելու պատճառով: Այն կմնա անհասանելի քանի դեռ աղմկահարույց տեսագրությունը չի հեռացվել:
Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների բազմապատկման գործում, որոնք այսօր զարգանում են ռազմավարական գործընկերության և դաշնակցային փոխգործակցության ամուր հիմքի վրա: Մենք, իրավամբ, կարող ենք հպարտանալ երկկողմ համագործակցության հաջողություններով, քաղաքական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար ոլորտներում համատեղ կարևորագույն նախաձեռնություններով:
«Բարսելոնայի» և Պերուի հավաքականի նախկին հարձակվող Ուգո Սոտիլն իր կարծիքն է բոլոր ժամանակների լավագույն խաղացողի վերաբերյալ:
«Դա մեզ համար շատ դրական փաստ է` աշխարհը կիսում է մեր մոտեցումները: Հանցագործությունն աննախադեպ է, դրան հաջորդած գործընթացները` նույնպես և չափազանց կարեւոր է, որ նման միջազգային հեղինակավոր քաղաքական ատյանը միացյալ դիրքորոշում է որդեգրում այս երևույթի հետ կապված: Ի վերջո, հնչեցին բազմաթիվ մտահոգություններ, որ սա կարող է տարբեր երկրներում չափազանց վտանգավոր նախադեպ դառնալ»:
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ԵՄ Թվինինգ ծրագրի աջակցությամբ գործարկել է իր նոր կայքը՝ armstatbank.am-ը: Նոր կայքը հնարավորություն կտա վիճակագրության բոլոր սպառողներին ներբեռնել վիճակագրական տվյալներն իրենց իսկ նախընտրելի ձևաչափերով:
«Չկա որևէ որոշակիություն կամ հստակ դիրքորոշում, որ արտահայտենք: Ոչ թե գիտեմ` չեմ ասում, այլ իսկապես չկա որոշում: Կարծում եմ՝ դա կլինի ամսի 21-ի նիստից հետո, երբ գոնե հստակ կլինի՝ «Ժառանգության» ցուցակով եկողն ո՞վ է»,- ասաց Արամ Մանուկյանը:
Լիբանանի իշխանությունները անվտանգության խիստ միջոցներ են կիրառում Պապի այցի կապակցությամբ, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Գիտեք, այդ գնահատականները եղել են այդպես, բայց նաև այլ գնահատականներ են եղել: Ես չեմ կիսում այդ գնահատականները, և դա քաղաքական հստակ կեցվածք է: Եթե ոմանց մոտ դա դիտվում է, որ անորոշություն է, և զարմանք չի առաջացնում, լավ կլինի իրենց կեցվածքով ժողովրդի մոտ զարմանք չառաջացնեն, և ժողովուրդն էլ ինքը չհարցնի, թե ինչի՞ ենք հասել այս վիճակին: Իսկ եթե Ր. Հովհաննիսյանի մանդատը ոմանց հուզում է կամ զարմանք է առաջացնում կամ չի առաջացնում, սա լուրջ չեմ դիտում»:
«Ես չեմ զրուցել Հայրապետյանի հետ, բայց կարծում եմ` ավելի խիստ արտահայտություններ Հայրապետյանը կարող էր անել, բայց այլ շրջանակներում»,- ասաց Գ. Սահայանը:
«Խորապես ցնցված եմ ս.թ. սեպտեմբերի 12-ին Բենգազիում Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցչության վրա տեղի ունեցած հրոսակային հարձակման լուրից, ինչին ողբերգականորեն զոհ գնացին դեսպան Քրիս Սթիվենսը և երեք ամերիկացիներ»:
ԳԱԼԱ-ի թղթակիցը պարզաբանումներ ստանալու ակնկալիքով զանգահարել է Սահմանադրական դատարան: ՍԴ-ի պաշտոնական կայքում տեղադրված էին միայն ՍԴ անդամների օգնականների հեռախոսահամարները: Հարցը մինչև վերջ չլսելով` ՍԴ անդամ Մանուկ Թոփուզյանի օգնական Քրիստինե Հովհաննիսյանը կտրուկ պատասխանել է.
Ավելի վաղ 168.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 2-ին Բերդ քաղաքի բնակիչ, 71-ամյա Ասքանազ Մելիքյանը վաղ առավոտյան նախիրը տարել էր հանդամաս եւ չէր վերադարձել:
«Այդ ի՞նչ ասեմ՝ հայտարարությու՞ն, թե հարցազրույց կոչվածի վերաբերյալ իմ ասելիքն ասել եմ. մեր առաջնորդի անուն-ազգանունը ես այնտեղ չեմ տեսել, լսել և հետևաբար, որևէ մեղադրանք կամ քննադատություն մեկնաբանելու ցանկություն չունեմ»,- Tert.am–ի հետ զրույցում ասել է նա:
Էլ. լարերի կարճ միացման կասկածանքով տունը հոսանքազրկվել է (մոտ 2 ժ), սակայն տաքությունը չի պակասել: Դեռևս չբացահայտված հանգամանքներում հյուրասենյակի միջնապատը և հատակը (մոտ 5 մ երկարությամբ) տաքանում է: Հատակը ծակելու և նմուշներ վերցնելու նպատակով դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դատարանի ճշտող հարցերից պարզ է դարձել, որ ամբաստանյալն ունի 2 անչափահաս երեխա, տառապում է 6 խոցից և 2 ճողվածքից, իր և ընտանիքի հոգսերը հոգում էր պատահական աշխատանքների միջոցով:
Թուրքերը նշում են, որ հիմնականում քուրդ ապստամբներին լուրջ կորուստներ են պատճառել ուղղաթիռներով և անօդաչու թռչող սարքերով: Հիմնական հարվածները հասցվել են Դերսիմում և Հաքքարի նահանգում: