
Ոստիկան է ինքնասպան եղել

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում, Ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սունդուկյան փողոցի սեփական տներից մեկում երիտասարդ մի տղա կախվելու միջոցով ինքնասպան է եղել :
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված սեփական տուն են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության՝ Արաբկիրի քննչական բաժնի քննիչները:
Նշված տան խորդանոցի հետնամասում հայտնաբերվել է 25-ամյա Կ. Մանուկյանի դին:
Հարևանները պատմել են, որ ինքնասպան եղած երիտասարդը բնակվում էր մոր և քրոջ հետ, իսկ եղբայրը գտնվում է արտերկրում: Հարևանները պատմել են նաև, որ երիտասարդը աշխատում էր ՀՀ ոստիկանությունում: