Բաժիններ՝

Անկարան շահագրգռված է թուրքմենական գազը գնելու հարցում. Թաներ Յըլդըզ

Թուրքական Habertürk թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Անկարան շահագրգռված է թուրքմենական գազը գնելու հարցում: Յըլդըզը հավելել է, որ Թուրքիայի էներգետիկ քաղաքականությունը զարգանում է, և Անկարան կարող է շահավետ գնորդ հանդիսանալ Աշխաբադի համար:

Թուրքմենստանի նավթագազային արդյունաբերության զարգացման ծրագրին համապատասխան՝ պլանավորված է 2030 թվականին գազի տարեկան արդյունահանումը հասցնել մինչև 230 միլիարդ խորանարդ մետրի, որի մեծ մասը նախատեսված է արտահանման համար:

BP-ի հաշվարկներով՝ Թուրքմենստանը բնական գազի պաշարներով աշխարհում զբաղեցնում է չորրորդ տեղը՝ Ռուսաստանից, Իրանից և Կատարից հետո: Ներկայիս դրությամբ, Թուրքմենստանն իր գազն արտահանում է դեպի Չինաստան, Իրան և Ռուսաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930