Գվատեմալայում արթնացել է Ֆուեգո հրաբուխը

Գվատեմալայում իրականացվում է մարդկանց զանգվածային տարհանում Ֆուեգո հրաբուխի ժայթքման հետեւանքով: Լեռը գտնվում է երկրի մայրաքաղաքից 50 կմ հեռավորության վրա:

Իրենց տներն են լքել 33 հազար մարդ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

AP-ն հայտնում է հրաբխի խառնարանի պայթյունների եւ մինչեւ 1 կմ բարձրությամբ մոխիր արտանետելու մասին: Լավան արդեն  հասել է հրաբխի հարավային ստորոտները՝ մոտ 7 կմ շառավղով, գրում է  «Ռոսբալտը»:

Ըստ հրաբխագետների գնահատման` Ֆուեգոյի այս ժայթքումն 1990-ականներից ի վեր ամենահզորն է: Իշխանություններն արդեն զգուշացրել են մերձակա շրջաններում ինքնաթիռների թռիչքի համար հնարավոր սպառնալիքի մասին, եթե հրաբխի արտանետած մոխրի բարձրությունը հասնի 1,5 կմ-ի:

Ֆուեգոն Գվատեմալայի ամենաակտիվ հրաբուխներից է: Այն ծովի մակարդակից  3,7 կմ բարձր է եւ գտնվում է Սակատեպեկս, Չիմալտենանգո եւ Էսկուինտլա  նահանգների միջեւ:

Տեսանյութեր

Լրահոս