
Պատրաստ ենք ԱԷՄԳ-ի հետ համագործակցության՝ առանց մեր ազգային անվտանգությանը վնասելու. Սոլթանիե

Իրանը պատրաստ է համագործակցել ԱԷՄԳ-ի հետ, քանի դեռ Իրանի ազգային անվտանգությունը չի խախտվել: Այս մասին, ըստ իրանական Press TV-ի, հայտարարել է ԱԷՄԳ-ում Իրանի դեսպան Ալի Ասղար Սոլթանիեն՝ մեկնաբանելով Իրանի հանդեպ ԱԷՄԳ-ի վերջին բանաձևը:
«Մենք պատրաստ ենք ԱԷՄԳ-ի հետ համագործակցությանը՝ առանց մեր ազգային անվտանգությանը վնասելու: Մենք պետք է համոզված լինենք, որ Իրանի միջուկային դոսյեի ավարտմանն ուղղված ջանքերն ապարդյուն չեն լինի: Թեհրանը որևէ փոխզիջման չի գնա խաղաղ նպատակներով ատոմային էներգիայից՝ ներառյալ ուրանի հարստացումը, օգտվելու հարցում, որը նրա անբաժանելի իրավունքն է: Մենք դատապարտում ենք Իրանի միջուկային ծրագրի հարցի քաղաքականացումը: Իրանի միջուկային ծրագիրը մնում է բաց», ասել է իրանցի դիվանագետը: