Բաժիններ՝

Մարգարյանն այսուհետ «Վոլգա»-ով կշրջի

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե իր ծառայողական մեքենան ինչո՞ւ էր ճանապարհին բռնկվել:

Մարգարյանի փոխանցմամբ` իր մեքենան այդ միջադեպից հետո ԱԻՆ-ի և ԱԱԾ-ի  մասնագետների կողմից փորձաքննության է ենթարկվել և պարզվել է, որ  ընդամենը վառելիքի արտահոսքն էր եղել, ինչն էլ մեքենայի բռնկման պատճառ էր դարձել: Նա խորհուրդ տվեց որևէ մութ պատմություն չփնտրել այդ միջադեպի մեջ:

Հ. Մարգարյանն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է, ուստի նրան կհատկացվի մեկ այլ ծառայողական մեքենա: Նրա խոսքով` իր նոր ծառայողական կլինի «Վոլգա» մակնիշի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930