«Նստած գովում եք այս ծրագիրը: Ի վերջո, եթե Կառավարության ներկայացուցիչը երիտասարդ է, դրանից բխող բոլոր հետևանքներով, Դուք տարիքով մարդ եք, ինքներդ Էստոնիայում եղե՞լ եք, տեսե՞լ եք՝ ո՞նց են աշխատում, երբևիցե հետաքրքրվե՞լ եք, թե Ռուսաստանում ինչո՞ւ հրաժարվեցին սրանից>:
«Արդյո՞ք Դուք այն կարծիքին չեք, որ փաթեթը, որ ընդունվեց անցած տարի, ամբողջությամբ պատրաստ չէր և դրանով է պայմանավորված, որ մեծածավալ փոփոխություններ են բերվել»:
Գետահովիտ գյուղի բնակիչ Արթուր Ավագյանը նշեց, որ իրենց գետերը ցամաքում են և գյուղի բնակչության մի մասն արդեն իսկ զրկվել է ջրից:
Փաստաթղթի նախագծում, որին ծանոթ է BBC-ն, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան միահամուռ արտահայտում են իրենց անհանգստությունը պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:
Եմենում ԱՄՆ դեսպանատունը սեպտեմբերի 13-ի առավոտյան հարձակման է ենթարկվել կրոնական մոլեռանդների կողմից, որոնք բողոքում են «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ:
Իր խոսքում Բարոզուն ընդգծել է, որ նոր մարմնի ստեղծումն ուղղակի անհրաժեշտություն է, քանի որ «հին մեթոդներն այլևս չեն գործում»:
Ճապոնիայի Մինչեւ 16 տարեկանների ազգային հավաքականը Հայաստանում նախապատրաստվում է Իրանում կայանալիք մինչև 16 տարեկանների Ասիայի առաջնության եզրափակիչ մրցաշարին, ուր մեկնելու է սեպտեմբերի 18-ին:
2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամը և նրան հաջորդող տնտեսության անկումը ԱՄՆ-ից խլել են ընդհանուր առմամբ ոչ ավել, ոչ պակաս 12,8 տրլն դոլար: Այդ մասին հայտնում է Better Markets ոչ առևտրային կազմակերպության կողմից իրակացված ուսումնասիրության ցուցանիշները:
«Մարդիկ փոխվել են, բայց հագուստով: Բոլորը մոդայիկ են հագնվում, և տպավորություն է, որ մոդան է իրենց ղեկավարում: Մարդը կորցնում է իր մարդկային տեսակը, էությունն ու ազգությունը, որն ինձ համար շատ ցավալի է: Աղջիկները շատ բարձր կրունկներով կոշիկներ են հագնում, «զոռով» քայլում են` առանց մտածելու, որ մատների վրա այդքան ուղիղ քայլելով՝ ոսկորները ձևախեղվելու են, հազար հիվանդություն են ստանալու: Եվ հետո, տանջանք է դրանց վրա քայլելը»:
Ըստ նույն հաղորդագրության` Վահանյանը իր աշխատանքային գործունեությունը պատրաստվում է շարունակել մասնավոր ընկերությունում։
Հայկական թաղամասերում երեկվանից ծանր տեխնիկա է շրջում, և անցնող գիշերը բավական լարված է եղել: Դեռևս չի վնասազերծվել նաև դիպուկահարը, ով վերջին շրջանում վախի մթնոլորտում էր պահում թաղամասի բնակիչներին: Երեկ դիպուկահարի գնդակից նաև հայ երիտասարդ էր զոհվել, ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել երկու հայ կանանց վիրավորվելու մասին, սակայն այդ լուրերը չէին հաստատվել: Հայկական թաղամասից տարհանումն արդեն սկսվել է:
«Եթե հարց ունեք, կարող եք հերթագրվել: Մի չարաշահեք մեր համեստությունը»,- այսօր ԱԺ-ում` դիմելով ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանին, ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Եթե տնտեսվարողները էլեկտրոնային ստորագրություն ստանան մինչեւ նոյեմբերի 30-ը, ապա կառավարությունը կհամաֆինանսավորի նրանց ծախսերի մի մասը: Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի՝ նույնականացման քարտ ստանալն արժե 3000 դրամ, էլեկտրոնային ստորագրության տարեկան սպասարկումը՝ եւս 3000 դրամ: Նույնականացման քարտեր ստանալու համար պետք է դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային բաժին, իսկ էլեկտրոնային ստորագրություն տրամադրում է ՀՀ կառավարության կողմից հիմնադրած «Էկինգ» ընկերությունը:
«Եվ, իսկապես, պարզվում է, որ կոռուպցիայի մեջ թաղված Հայաստանում դեռ գործում է մի օղակ, մի պետական մարմին, որ, արդեն չորս տարի է` բացահայտում է Հայաստանում պետական միջոցների լայնածավալ և համատարած չարաշահումների, յուրացումների խայտառակ պատկերը: Ավելին ասեմ` ոչ ոք դեռ այսպես մանրակրկիտ և հիմնավորված չի ներկայացրել ընդդիմության պնդումներն առ այն, որ Հայաստանում տիրում է կատարյալ ավազակապետություն, որքան հետևում է ՎՊ-ի ներկայացրած հաշվետվություններից»,- ասաց Լ. Զուրաբյանը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոգ Ռասմուսենը «Եվրոնյուզ» հեռուստաալիքի հետ հարցազրույցում պատասխանել է հայաստանյան իր այցին վերաբերող հարցին:
Գիտության ֆինանսավորման ոլորտում Վերահսկիչ պալատի (ՎՊ) հայտնաբերած խախտումները հիմնականում վերաբերում են 2008-2010թթ. գործունեությանը, որոնք ներկայացվել են ՎՊ-ի հաշվետվության մեջ:
Պարոն Վահանյանն իր աշխատանքային գործունեությունը պատրաստվում է շարունակել մասնավոր ընկերությունում:
«Ինձ հրավիրեցին, և ես ծրագիրը գրեցի, թե ինչպես պետք է ՀՀ առաջին նախագահի անկախ հանրապետության տեսակենտրոնն աշխատի»:
«Այսպիսով, պետք է արձանագրենք, որ փորձելով արդարացնել Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, Ադրբեջանի նախագահը կամ միտումնավոր խեղաթյուրում է պատմական փաստերը, կամ էլ անտեղյակ է ոչ հեռավոր անցյալի իրադարձություններից»,- ասված է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
59-ամյա Ցզինպինի անվան շուրջ տարատեսակ լուրեր ու բամբասանքներ էին շրջանառվում` հրաժարականից մինչ ողբերգական մահ: Իսկ պաշտոնական աղբյուրները լռում էին. որևէ մեկնաբանություն չէր արվում:
«Ամսի 10-ին չվերթը նորմալ իրականացել է, մյուս չվերթը նախատեսվում է սեպտեմբերի 17-ին, սակայն մինչ այդ մեր ընկերությունը կկայացնի որոշում՝ արդյո՞ք այն տեղի կունենա, թե՞ ոչ»,- ասաց Նանա Ավետիսովան:
«Դեռ բավական վաղ է քննարկել, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ Եվրահանձնաժողովի՝ «Գազպրոմի» դիրքրորոշման նկատմամբ հետաքննությունն այն եվրոպական երկրներում, որտեղ այն ներկա է: Ցանկացած դեպքում դա այն թղթապանակն է, որին մենք պետք է հատուկ ուշադրություն հատկացնենք»,- ասել է Դասսուն:
«Նախ` ես չեմ հասկանում, թե ի՛նչ վատն էր մեր ավանդական կրթությունը: Այն Սովետական մոդել չէր, գերմանական մոդել էր: Այդ մոդելն օգտագործել էր Ցարական Ռուսաստանը, Սովետական Ռուսաստանը, հետո էլ՛ մենք»:
«Լինետոլն» օգտակար է ոչ միայն աթերոսկլերոզով հիվանդներին, այլև ունի ճառագայթային կամ ջերմային ազդեցությունից վնասված մաշկը վերականգնելու հատկություն։
Տոնավաճառները կգործեն ընթացիկ շաբաթվա միայն շաբաթ օրը` սեպտեմբերի 15-ին:
Ավստրալացի գիտնականների մի խումբ գենետիկ թեստ է կառուցել, որը հնարավորություն է տալիս կանխատեսել աուտիզմի զարգացման ռիսկը: Ինչպես հաղորդում է Sciencedaily.com-ը, խումբը ղեկավարել է պրոֆեսոր Սթան Սկաֆիդասը:
Հանրահայտ փաստ է, որ հայրենիքում, պատմական դրդապատճառներից ելնելով, բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից զուրկ հայ երիտասարդությունն ուսում էր ստանում օտար երկրներում, մասնավորապես` Ռուսաստանի, եվրոպական երկրների համալսարաններում: Հայ ուսանողության դեգերումները և մտավոր հանգրվանի որոնումները նոր թափ ստացան 19-րդ դարի 30-ական թվականներից, երբ 1828թ. Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին նոր հնարավորություններ ընձեռեց՝ ռուսական կայսրության միջոցով հաղորդակցվելու եվրոպական առաջադեմ մշակույթի և գիտության նվաճումներին:
«Մալագայի» հարձակվող Խավիեր Սավիոլան գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին:
Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը նշում է, որ 1 ամսվա ընթացքում քաշի կորստի թույլատրելի սահմանը 3-5 կիլոգրամն է: «Եթե կորցրած քաշը գերազանցում է թույլատրելի նորման, ապա հիմնական վտանգներից է լյարդի վրա անբարենպաստ ազդեցությունը, մկանային հյուսվածքի հաշվին քաշի նվազումը, ինչպես նաև, կորսված քաշի դառնալիությունը: Այսինքն` ինքը նորից վերադառնում է նույն քաշին»:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.45-ին, մարվել` 05.40-ին: Այրվել է «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ, իսկ «Գազ-53» մակնիշի ավտոմեքենայի անվադողերը և բեռնախցիկը՝ մասամբ: