
ՕԵԿ-ը` Ռոբերտ Քոչարյանի թեկնածության մասին

Այսօր ԱԺ ճեպազրույցում 168.am-ի թղթակիցը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին խնդրեցին մեկնաբանել այն լուրերը, որ ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը հանդես են գալու միասնական թեկնածուով և դա կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը:
Ի պատասխան, Հ. Բիշարյանն ասաց. «Լուրերը, որ այդ քաղաքական ուժերը փորձում են միասնական կոալիցիա ձևավորել, կա, բայց քանի նոր պաշտոնական հրապարակում չի եղել այդ մասին, ես չեմ մեկնաբանի»: