
Թուրք-վրացական համատեղ զորավարժություններ Բաթումի առափնյա ջրերում

Երեկ Բաթումի տարածքային ջրերում անցկացվել են թուրք-վրացական համատեղ զորավարժություններ: Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ-ը: Վերջինիս հաղորդմամբ՝ զորավարժությունների ժամանակ երկու երկրների առափնյա պաշտպանության ծառայության աշխատակիցները մշակել են որոնողա-փրկարարական գործողություններ. տեղեկացնում է ռուսական Regnum լրատվական գործակալությունը
Թուրքական կողմից զորավարժություններին մասնակցել է TCSG-71 մոտորանավակը, իսկ վրացական կողմից՝ «Գեներալ Մազնիաշվիլի» և «Իվերիա» նավերը: Թուրքիայի առափնյա պաշտպանության TCSG-71 մոտորանավակը Վրաստանի տարածքային ջրեր է մուտք գործել սեպտեմբերի 10-ին, իսկ սեպտեմբերի 13-ին լքել է այն: