Ձերբակալվել են ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետը և ՀՀ ՊՆ N զորամասի ԷՀՄ տեխնիկ օպերատորը
ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում սեպտեմբերի 12-ին ձերբակալվել են ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետը և ՀՀ ՊՆ N զորամասի ԷՀՄ տեխնիկ օպերատորը:
Ըստ ՀՀ ՊՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրության, վերը նշված անձինք ձերբակալվել են ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խաբեությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն) հանցանք կատարելու կասկածանքով: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: