«Այս կոնվենցիան չենք կարող համարել անգամ Եվրամիության անդամ երկրների կարծիք: Ահա հաջորդ քայլը, որ պետք է իրականացնի Հայաստանը, որ նույն կարծիքն, առնվազն, ունենան Եվրամիության անդամ երկրները՝ աշխարհի լուրջ խաղացող պետությունները»:
Մեր այն հարցին, թե` հնարավո՞ր է, որ այս վճիռը քաղաքական ենթատեքստ ունենա, Է. Շարմազանովը պատասխանեց. «Ես Վարդան Այվազյանի հետ չեմ խոսել և այդ հարցը չեմ քննարկել, և այդ վճռի քաղաքական, տնտեսական ենթատեքստերին, միտումնավո՞ր է, թե՞ միտումնավոր չէ, թույլ տվեք նման հարցի չպատասխանել»:
ՀԱՊԿ միացյալ շտաբի վարչության պետ, գեներալ-մայոր Անատոլի Յակովլևը նույնպես ընդգծել է այն հանգամանքը, որ ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները որևէ կապ չունեն տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի հետ:
Հետաքրքիր է, թե նոր սեփականատերի օրոք «Ջերմուկ Մայր Գործարանը» կկարողանա՞ ավելացնել այս ցուցանիշը և էլ ավելի զարգանալ, թե՞ ոչ:
Հռոմի պապի եռօրյա այցն անցնում է ուժեղացված անվտանգության պայմաններում: Երեկ Տրիպոլի քաղաքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և իսլամական աշխարհում հուզում առաջացրած «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքողների միջև: Մեկ մարդ մահացել է, 25-ը վիրավորվել են:
Անգլիական «Սուոնսիի» կիսապաշտպան Միչուն պատմել է, որ մեծ հաճույքով է աշխատում Միքայել Լաուդրուպի հետ, սակայն հետագայում կցանկանար խաղալ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ:
Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասի աշխատավարձը կրկնակի չափով կրճատվել է։ Ընդ որում, նախագահն ինքն է դիմել ֆինանսների նախարարությանը՝ խնդրելով նվազեցնել իր աշխատավարձը։
ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են հարձակումների թիրախ մնալ աշխարհի մի շարք երկրներում, արդեն սակայն՝ ոչ միայն մահմեդականական:
«Հայաստանում ջուրն ո՞ւմ է պատկանում: Ես Ձեզ հարց եմ տալիս: «Հայջրմուղկոյուղի» ընկերությանն է պատկանում, չէ՞: Այդ ընկերությունը, ընկերության ղեկավարը` ֆրանսիացի, այդ բողոքներից հետո եկել-գնացել է ընդեղ, խոսել են, ես այդ ինֆորմացիան ունեմ, անմիջապես տեղեկացել եմ և’ հայկական թերթերից, և’ ընկերության տնօրեն Մասիս Խաչատրյանից եմ տեղեկացել»:
Դիաբետի բուժման համար նախատեսված դեղամիջոցները կարող են բուժել նաև ալցհեյմերով հիվանդներին: Այս եզրակացությանն են հանգել Իռլանդիայի համալսարանի գիտնականները` ուսունասիրելով ալցհեյմերով հիվանդների օրգանիզմի ռեակցիան:
Մի խոսքով, ՏՄՊՊՀ-ն կարգին լուրջ քայլեր է արել մրցակցային միջավայրի բարելավման ուղղությամբ։ Կարելի էր, իհարկե, ոգևորվել և հույս ունենալ, որ Հայաստանը հաստատուն քայլերով շարժվում է դեպի իրական մրցակցային տնտեսություն։ Սակայն ամեն ինչ փչացրեց Ամերիկյան դատարանի վճռի մասին երեկվա հրապարակումը։
Միջոցառման ժամանակ Վիքիպեդիայում (կամ այլ քույր նախագծերում) խմբագրումներ կատարել ցանկցաողները կարող են միմյանց օգնել կամ պարզապես խմբագրել միասին և զրուցել այլ վիքիպեդիացիների հետ։
Մեր թղթակից հարցին, թե` լուրեր կան, որ Դուք ճանապարհներ եք փնտրում հանդիպելու նախագահ Սերժ Սարգսյանին, Հմայակ Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. ««Քաղաքագետը պետք է բոլորի հետ հանդիպի, որ ես իմանամ` իմ շուրջն ինչ է կատարվում»,- ասել էր Դեմիրճյանը: Այդպես կարող էր մտածել միայն իսկական քաղաքական առաջնորդը, ով երբեք կուլ չէր գնում բանսարկություններին և մերձքաղաքական բամբասանքներին: Ինչ վերաբերում է ապաքաղաքական պատուհասներին, ապա նրանք նման բանսարկություններին հակված են հավատալ ու դրանց հեշտորեն անձնատուր են լինում: Իմ մասին նման «դեզաներ» տարածողներն իրենք են յուրաքանչյուր նախադասությունից հետո քծնողաբար արտաբերում` «նախագահ ջան, նախագահ ջան»»:
Հալեպի Նոր գյուղի շրջանում բախումների հետևանքով կրկին հայ է զոհվել. առանց այլ մանրամասներ հայտնելու Tert.am-ին ասել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Աշխատանքային լարվածությունը 23%-ով մեծացնում է սրտի կաթված ստանալու և սրտի իշեմիկ հիվանդություն ձեռք բերելու հավանականությունը: Ամերիկացի գիտնականները եկել են այս եզրակացությանը՝ ուսումնասիրելով եվրոպական շուրջ 13 հետազոտություն, որոնք ընդգրկել են 200.000 մարդու:
Այո՛, ատոմային ռումբը խորհրդանշող ֆիգուր շախմատում չկա: Սակայն շախմատի ուղերձը, ասելիքն ամենևին չի նվազել: Ինչո՞վ է շախմատը հետաքրքիր. մինչ օրս միլիոնավոր պարտիաներ են խաղացվել, բայց ոչ մի պարտիա չի կրկնվել, քանի որ յուրաքանչյուր խաղացողի մտածողությունը տարբեր է, անկրկնելի:
Ցուցարարների զգալի մասը պետական ծառայողներ են եղել, որոնց աշխատավարձերը Մարիանո Ռաhոյի կառավարությունն իջեցրել է, նրանք նաև զրկվել են ամանորյա հավելավճարներից:
Սեպտեմբերի 15-ից ուժի մեջ է մտել Ախտաբանաանատոմիական հերձումների՝ ներառյալ պարտադիր կարգով իրականացվող ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը:
Տեղատարափ անձրևները, որոնք այս օրերին տեղացել են Ուտտարակհանդ նահանգում, դարձել են ուժեղ սողանքների պատճառ: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ սողանքը քշել է մի քանի տասնյակ տներ 8 գյուղերում: Աղետի գոտում վնասվել են էլեկտրահաղորդման լարերը ու քանդվել ճանապարհները:
Երեկ բողոքի ցույց են անցկացրել Ստոկհոլմում Հունգարիայի դեսպանության շենքի մոտ` դատապարտելով մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը:
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, «Կոնգրես» հյուրանոցում մեկնարկեց առաջին m2Work Հեքըթոնը: Այն համախմբել է ծրագրավորողների, ձեռներեցների, տեխնոլոգիաների ջատագովներին և համապատասխան փորձագետներին: Ծրագրի նպատակն է՝ բացահայտել մոբայլ միկրոաշխատանքների զարգացման հնարավորությունները Հայաստանում:
Օգոստոսին ռուսական կողմը դուրս էր եկել 2009-ին ստորագրված համաձայնագրից, որով նախատեսվում էր պետական պարտքը մասնակի չեղյալ համարել և դուրս գրել Ռուսաստանի Դաշնությանը Ղրղզստանի մնացած պարտքը: Այս առիթով կողմերը պայմանավորվել են մինչև հոկտեմբերի 15-ը Ղրղզստանի պետական պարտքը դուրս գրելու մասին մեկ այլ համաձայնագիր կնքել:
HP-ի ղեկավարը նշել է, որ իր ընկերությունն «աշխատում» է այդ ապրանքի ուղղությամբ, առավել մանրամասներ նա չի հաղորդել:
Առաջիկայում նախագահական ընտրություններ են, և ավտորիտարիզմի թեման կրկին արդիական է դարձել: Իշխանությունը պետք է կամ արդար ընտրություններ կազմակերպի, ինչի ռիսկերը չափազանց մեծ են, կամ հասարակությանը համոզի, որ ավտորիտար է դառնում՝ նրա նախասիրությունները բավարարելու մղումից ելնելով: Հենց դրանով էլ ներկայումս զբաղված են «հասարակական կարծիք ստեղծող» փորձագետները, քաղաքագետները, վերլուծաբաններն ու հոգեբանները:
Անկարգություններով ու ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումներով ուղեկցվող բողոքի ցույցերը վերջին օրերին շարունակվում են մի շարք երկրներում` Եմենում, Եգիպտոսում, Թունիսում, Սուդանում, Իրաքում, Բանգլադեշում, Ավստրալիայում:
Անցնող տասնօրյակն իրավամբ անկյունադարձ էր ողջ հայության կյանքում: Հայաշխարհը՝ Հայաստանով ու արտերկրով մեկ՝ միահամուռ կեցվածք ցուցաբերեց և բողոքի, ցասման ու պահանջատիրական աննախադեպ դրսևորմամբ համաշխարհային ընտանիքին պատգամեց՝ «Բոլորս Գուրգեն Մարգարյան ենք»:
Ինքս ճանաչում եմ շատ բարձրաճաշակ և արվեստից հասկացող պաշտոնյաների: Կան մարդիկ, որոնք նույնիսկ շատ բարի գործ են կատարում` տարբեր ձևերով առանձին արվեստագետներին առաջ մղելու, առավել հանրաճանաչ դարձնելու ուղղությամբ: Սակայն կհամաձայնվեմ, որ այդպիսի պաշտոնյաները շատ չեն: Կուզեի ավելի շատ կարող մարդիկ լծված լինեին արվեստի խթանման և հասարակության մեջ պոպուլյարիզացիայի գործին:
Ուրախալի փաստ է այն, որ բակերում շաբաթօրյակի աշխատանքներին միացել են նաև բնակիչները:
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան վստահ է, որ հարձակման գծում իր թիմակի Ռադամել Ֆալկաոն չի մտածում այլ ակումբ տեղափոխվելու մասին:
Այսօր երևանյան և մարզային մեծածախ շուկաներում գյուղմթերքի գները հետևյալն է. Սմբուկ– 100-120 դրամ լոլիկ– 80-100 դրամ կաղամբ/ծաղկակաղամբ– 50-70 դրամ ձմերուկ– 50-150 դրամ սեխ- 80-100 դրամ խաղող– 150-200 դրամ դեղձ– 80-150 դրամ սալոր– 80-100 դրամ խնձոր– 300 դրամ: