Բաժիններ՝

Ռեալն առաջին ակումբն է աշխարհում, որին հաջողվել է մեկ մրցաշրջանում 500 մլն եվրոյից ավել վաստակել

Մադրիդի «Ռեալը» դարձել է առաջին ֆուտբոլային ակումբը, որը մեկ մրցաշրջանի ընթացքում ավելի քան 500 միլիոն եվրո է վաստակել: 2011/12 մրցաշրջանում «Արքայական ակումբի» եկամուտը կազմել է 514 մլն եվրո: «Ռեալում» աշխատավարձը բարձրացել է 7%-ով` ի տարբերություն 2010/11 մրցաշրջանի, որում մադրիդյան ակումբի եկամուտը կազմել է 480 մլն եվրո: Այս մասին հայտնում է «Ռեալի» պաշտոնական կայքը:

Վերջին տարում ակումբի մաքուր եկամուտը կազմել է 24.2 մլն, ինչը 23.3%-ով ցածր է նախորդ տարվա համեմատ: Եկամուտի կրճատումը կապված է հարկային օրենսդրության հետ: «Ռեալի» պարտքը վերջին տարում կրճատվել է 26.5%-ով և այժմ կազմում է 147 մլն եվրո:

Նշենք, որ 2012/13 մրցաշրջանում Իսպանիայի չեմպիոնը նախատեսում է վաստակել 516 մլն` գրանցելով 24.4 մլն եվրո մաքուր եկամուտ:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս