Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը դժգոհ է, որ կատալոնացիներն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերեցին «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսանդր Սոնգին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը բացառիկ հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին:
Հետազոտության ընթացքում այս եզրակացությանն են հանգել Հյուսիսային Իռլանդիայի համալսարանի գիտնականները: Նրանք բավական երկար ժամանակ հետևել են շուրջ 350 ուսանողների առողջությանը, համեմատել սոցիալական ցանցերում նրանց անցկացրած ժամանակն ու նրանց քաշը:
Ծանր մասնագիտական սխալ ենք համարում 1983 թվականին ընդունված Ստրասբուրգի կոնվենցիայի ոգուն եւ իմաստին հակասող, հունգար իշխանությունների կողմից ընդունված որոշումը:
Իրականում այս վճիռը խայտառակություն է Հայաստանի Հանրապետության, նրա իշխանությունների, վերջին հաշվով, նաև հասարակության համար: Ու պատահական չէ, որ Նյու Յորքի դատարանի վճռի մասին տեղեկատվության հրապարակումից հետո ՀՀԿ-ականները կամ ընդհատակ են անցել ու խուսափում են իրենց կուսակցական ընկերոջ անվան հետ կապված այս պատմության վերաբերյալ մեկնաբանությունից, կամ ջղաձիգ արտահայտություններ են անում: Նրանց կարելի է հասկանալ. ի՞նչ կարող են ասել նման դեպքում` որ Նյու Յորքի դատարանը անարդար վճի՞ռ է կայացրել, որ դա քաղաքական պատվե՞ր է, թե՞, որ իրենց խորհրդարանական ներկայացուցիչը կոռումպացված է:
Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին պահպանել զգոնություն եւ մինչեւ իրացման ցանցից ամբողջ խմբաքանակի դուրսբերումը ձեռք չբերել եւ չօգտագործել ձու նշված խմբաքանակներից:
Նոր սմարթֆոնը ոչ միայն առանձնանում է սմարթֆոնի ետևի մասում Kitty լոգոյով, այլև այն ունի նաև վերամշակված ներքին կոնտենտ, Hello Kitty-ի ձայները, պաստառներն ու նկարները: Hello Kitty ոճով արտաքին դիզայնից բացի՝ Galaxy Y –ի այս մոդելն ունի ունի 3G/HSPA և Wi-Fi ցանցերի սատարում, GPS, Bluetooth, microSD հիշողության քարտ և 2 Մպ տեսախցիկ:
Ողջունելով հյուրին` նախարարը նշեց, որ հայ-չինական հարաբերությունները գյուղատնտեսության բնագավառում մեծ հեռանկարներ ունեն: «Մենք գիտենք, որ Չինաստանը հարուստ գյուղատնտեսություն ունեցող զարգացած երկիր է, որից սովորելու շատ բան ունենք: Սակայն, ցավոք, մեր երկու նախարարությունների միջև փոխշահավետ կապերը դեռևս հեռու են լիարժեք լինելուց»,-նշեց նա:
«Ես կարծում եմ՝ դուք նկատի ունեք այն մարդուն, ում անունը hetq.am-ը գրել է: Ես կարծիք ունեմ ձեր պահվածքի վերաբերյալ, քանի որ դուք պետք է դիմեք այն մարդուն, ում մասին ինֆորմացիա է գրված»,- 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը:
2013թ. մարտ ամսից Նյու Յորքում կարգելվի մեծ բաժակներով գազավորված և շաքար պարունակող այլ ըմպելիքների վաճառքը: Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է քաղաքապետ Մայքլ Բլումներգը: Վերջինս նշել է, որ իր նախաձեռնության նպատակը Նյու Յորքի քաղաքացիների ճարպակալման դեմ պայքարելն է:
«Պետք է բոլորին հասկանալի դառնա, որ մեքենան, հեռախոսները, Ազգային ժողովի շենքը` դրանք բոլորը գործիքներ են, պետական գործիքներ են, այսինքն` եթե ես համաձայնեմ դրան, կնշանակի, որպեսզի ծախսեր շատ չլինեն, Ազգային ժողովի նիստերը ոչ թե անցնեն այստեղ, այլ Ազատության հրապարակում»:
Վրեժ Գասպարյանի փոխարեն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշանակել է Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի որդուն` Առողջապահության ծրագրերի իրականացման գրասենյակի նախկին տնօրեն Գուրգեն Դումանյանին:
Ադրբեջանի համար Ռամիլ Սաֆարովի հարցը փակված է», – ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը։
Ի դեպ, ժամանակին հենց քաղաքապետարանն է վաճառել այդ տարածքները տվյալ կառուցապատողներին: Առաջիկայում մասնավոր հյուրանոցների կվերածվեն Հանրապետության հրապարակում տեղակայված ԱԳՆ-ի և տրանսպորի ու կապի նախարարության շենքերը: Նարեկ Սարգսյանը դա հրաշալի գաղափար է համարում: Թե հաջորդը կառավարության որ շենքն է հյուրանոց դառնալու` դեռ հայտնի չէ:
Այսօր երկրաշարժ է տեղի ունեցել Արևելյան Վրաստանում՝ Կասպի շրջկենտրոնից 7 կիլոմետր դեպի հարավ, տեղեկացնում է վրացական apsny.ge կայքը: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 12.29-ին և ունեցել է 2.6 մագնիտուդ ուժգնություն:
«Դրա համար լրագրողը կարող է ձայնագրությունը ուղարկել, մենք էլ տեսնենք: Ես չեմ հավատում դրան, եթե դուք էլ չեք հավատում դրան` պահանջեք: Ձեզ համար է դա սենսացիա, ինձ համար դա սովորական, առօրյա հարցազրույց էր»:
«Նման լսարանները հնարավորություն են տալիս կատարելագործել զինվորների գիտելիքները։ Օգտվելով համակարգիչներից՝ նշանակում է ներգործել առաջատար համակարգեր, ավելի շատ տեղեկություններ ունենալ եւ այդ ամենն օգտագործել զինված ուժերի համար»,- նշել է պաշտպանության նախարարը։
Գերմանիայի դեսպանատան գրոհի կադրերը ցուցադրվել են Al Jazeera հեռուստաալիքով. դրանցում պարզ երևում է, թե ինչպես են տասնյակ մարդիկ կոտրում երկաթյա պարիսպները և պատերով վեր մագլցում:
Այն ժամանակին պատկանել կամ կցված է եղել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անվտանգության աշխատակիցներից մեկին, իսկ դեպքի պահին այն սեփականության իրավունքով պատկանել է ԱԺ պատգամավորներից մեկի որդուն, ով, ըստ մեր տեղեկությունների, որևէ առնչություն չունի այս պատմության հետ և կարծես թե արդեն վաճառելիս է եղել այլ անձի:
Այվազյանի գործողությունների արդյունքում կրած վնասների ապացույցների հիման վրա «Գլոբալ Գոլդ Մայնինգ»-ի օգտին կայացված $37,537,978.02 ԱՄՆ դոլարի դաշնային դատարանի վերջնական որոշումը բաղկացած է $27,152,244.50 ԱՄՆ դոլար վնասի հատուցման գումարից, գումարած $10,385,734.52 ԱՄՆ դոլար տույժերը՝ հաշվարկված 9%-ով՝ սկսած 2008 թվականից։
Էլինար Վարդանյանի մասնակցությունն այսօրվա ակցիային կարելի է համարել նաև ՀԱԿ-ի կարողությունները «ինվենտարիզացիայի ենթարկելու» փորձ: ՀԱԿ-ից եթե ինչ որ բան մնացել է, ապա դա հանրահավաքներ կազմակերպելու ունակությունն է: Բացառված չէ, որ ԲՀԿ-ն` որպես բիզնեսից, մեղմ ասած, հեռու չգտնվող կուսակցություն, ինչ-որ պահի ձեռք բերի այդ «ակտիվը» կամ դրա «վերահսկիչ փաթեթը»:
Նախկինում հայտնի ֆուտբոլիստ Պատրիկ Կլյուվերտը հայտարարել է, որ երազում է «Բարսելոնան» գլխավորելու մասին, սակայն չէր հրաժարվի նաև «Ռեալում» աշխատելու տարբերակից:
«Բնակիչները կապրեն, թե ոչ, դա չի խնդիրը, այլ որ այստեղ հոկտեմբերից լայնամասշտաբ ծրագրեր կսկսենք: Հյուսիսային պողոտայի բոլոր վերգետնյա ծածկույթը կփոխենք, բետոնե ծածկույթը փոխարինելու ենք քարե սալիկներով»,– ասել է նա:
Սեպտեմբերի 18-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի կունենա խորհրդակցություն հանրապետության մարզական կազմակերպությունների և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ղեկավարների մասնակցությամբ
Հիշեցնենք, որ Արա Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի պաշտոնն զբաղեցնում է 2007 թվականից:
«Քաղաքական մեծամասնությունը հիմնականում ասում է, որ ռիսկ կա, դա կարող է ինչ-որ տեղ խոչընդոտել բանակցային գործընթացը, և կարող է նոր լարվածություն առաջացնել, որը կարող է հանգեցնել պատերազմի: Մեր փաստարկն այն է, որ ռիսկ կա Լեռնային Ղարաբաղի այս կարգավիճակում պահելը: Այ, սա ավելի մեծ ռիսկ է իր մեջ պարունակում, որ վաղը կարող է Ադրբեջանն օգտվել միջազգային նորմերով ընդունված որոշ դրույթներից և պատերազմ սկսել»:
«Կառավարումն ունենում է հաշվառում, գնահատում, կանխատեսում, վերահսկում: Հիմա ինքը պիտի կառավարության կողմից իրականցվող պետական քաղաքականության մաս լինի: Իսկ մասը ո՞նց իմանանք` լինի՞, թե՞ չէ: Վերցնում ենք կառավարության հնգամյա ծրագիրը, տեսնում ենք, թե ի՞նչ գերակայություններ կան, և ասում ենք` ՎՊ, դու ոչ թե պետք ա ինքնին քո համար որոշես` որ ոլորտները, այլ էդ գերակայությունները պետք ա ստուգես, որպեսզի դու կանխարգելես, ոչ թե գնաս հետևանքը ստուգես, ասես` եղավ-վերջացավ` հավելագրում, գնացի…»:
Այսօր մեկնարկում է «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագիրը: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ակնաբուժական միջազգային 12-րդ համաժողովի ընթացքում:
Եվրախորհրդարանը ընդունել է օրենք, որի համաձայն բոլոր երկրները պարտավոր են համաձայնեցնել Եվրահանձնաժողովի հետ էներգետիկայի վերաբերյալ միջպետական համաձայնագրերը: Այդ մասին հայտնում է Europolitics-ը: Բոլոր գործող համաձայնագրերը նույնպես պետք է ներկայացվեն Եվրահանձնաժողովին, որը կստուգի ԵՄ մրցակցային օրենսդրության հետ համապատասխանությունը: Հակասությունների հայտնաբերման դեպքում պայմանագրերում շտկումներ կիրականացվեն:
«Սա ամբողջ աշխարհում է կատարվում, և Հայաստանը մեկն է այդ երկրներից: 7 երկրների մասին լուրերը ամբողջական տեղեկություններ չեն: Այս պահի դրությամբ արդեն 50 դեսպանատներ զգուշացրել են իրենց քաղաքացիներին: Հայաստանի հետ կապված որևէ տեղեկատվություն չկա, և Հայաստանի հետ որևէ առնչություն չունի»,- ընդգծել է դեսպանը։