«Մուսուլմանների անմեղություն» ֆիլմը հատուկ ստեղծված է ատելության բռնկման համար. Պան Գի Մուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմը վիրավորական է մուսուլմանների համար և հատուկ ստեղծված է ատելության բռնկման համար: Այն զանգվածային բողոքի ակցիաների պատճառ է դարձել Մերձավոր Արևելքում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն` հղում անելով կազմակերպության մամլո ծառայությանը:

«Պան Գի Մունը դատապարտում է ատելությամբ հագեցած ֆիլմը, որը, ակնհայտորեն, ուղղված է անհանդուրժողականության և արյունահեղության հրահրմանը»,- ասված է մամլո հաղորդագրությունում:

Նշենք, որ համացանցում հայտնված հակաիսլամական ֆիլմի պատճառով հարձակման են ենթարկվել մի շարք արաբական երկրներում ԱՄՆ դեսպանատները: Բենղազիում տեղի ունեցած հարձակման հետևանով զոհվել է Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը և եվս 3 մարդ:

Կազմակերպության գլխավոր քարտուղարը խորին անհանգստություն է արտահայտել Լիբիայում և Մերձավոր Արևելքում բռնկված բռնության առնչությամբ: «Ոչինչ չի կարող արդարացնել այդ սպանություններն ու հարձակումները»,- ասել է նա: Միևնույն ժամանակ, նա բոլորին «հանգստության և զսպվածության պահպանման կոչ է արել` ընդգծելով երկխոսության, փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի դրսևորման անհրաժշտությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930