Բալասանյանն ու Մարգարյանն այլևս չեն շփվում իրար հետ

Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններին ՕԵԿ-ն  ակտիվ մասնակցություն չի ունեցել: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Ըստ նրա՝ այս անգամ Գյումրիում ընտրությունները  պասիվ են եղել, քանի որ մասնակցությունը քիչ է եղել:

«Գյումրիում լարվածություն կա, այնտեղ աղետի արդյունքներն ամբողջությամբ վերացված չեն, մի խոսքով` շատ անելիք կա այնտեղ: Եթե Սամվել Բալասանյանը քաղաքապետ է ընտրվել գյումրեցիների կողմից, ապա թող իրականացնի իր բոլոր ծրագրերը»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:

Վերջինս նաև նշեց, որ ինքն ու Սամվել Բալասանյանն ընկերներ են եղել, բայց ինքը կոռեկտ չի համարում իրենց հարաբերությունների մասին խոսել.

«Հարաբերություններ նրա հետ այժմ չկան, քանի որ յուրաքանչյուրս ընտրել է իր ճանապարհը»:

 

Տեսանյութեր

Լրահոս