«Բիզնեսմենների գրագիտությունը, հասկանալու կարողությունը, բիզնես միջավայրում տիրող իրավիճակը (կոռտուպցիա, անհավասար մրցակցություն) և այլն: Կա միջազգային Iso2600 ստանդարտը, որը սոցիալական պատասխանատվության ոլորտում միջազգային ստանդարտ է և համակարգում է այս ոլորտի խնդիրները, որոնք առնչվում են այն ընդհանուր կոնցեպտներին, որոնց մասին անընդհատ խոսում ենք՝ մարդու իրավունքներ, աշխատանքի իրավունք, շրջակա միջավայրի պաշտպանություն, ռեսուրսախնայողություն, արտանետումների խնդիրներ, կոռուպցիայի դեմ պայքար: Այսինքն՝ շատ գլոբալ նպատակներ է դնում, որը մեր երկրում անհրաժեշտ է»:
ՀՀ վարչապետը հանձնարարեց իրականացել ամենօրյա աշխատանք՝ խաղողի մթերումներն ամբողջությամբ և առանց խնդիրների կատարելու համար:
Երեկոյան 5 գրամ ժելատինի վրա ավելացրեք քառորդ բաժակ սառնարանում սառեցրած ջուր: Թողեք խառնուրդը մնա սենյակային ջերմաստիճանում: Երբ ժելատինն ուռչի՝ խառնուրդը գիշերվա ընթացքում կվերածվի ժելեի: Առավոտյան դատարկ ստամոքսին խմեք այս խառնուրդը: Եթե համը ձեզ այնքան էլ դուր չգա, կարող եք վրան հյութ, մեղր, յոգուրտ կամ թթվասեր ավելացնել:
Յուրաքանչյուր փաստաբան պարտավոր է պաշտպանել իր պաշտպանյալի շահերն օրենքով չարգելված բոլոր միջոցներով: Դա իրենց կարծիքն է, որ իրենք մեղավոր չեն եղել, և հնարավոր է կամ հնարավոր չէ, որ Հայկազ Բարսեղյանն ինքնասպան եղած լինի: Կարծում եմ՝ դա ավելի շատ սուբյեկտիվ կարծիք է, և քանի որ, ի վերջո, դատարանն է իր վերջնական դատական ակտով որոշելու անձի մեղավորությունը կամ անմեղությունը, ես պարզապես կփորձեմ զերծ մնալ որևէ մեկնաբանություն տալ, մասնավորապես` մեղադրյալների պաշտպանների հայտնած կարծիքի վերաբերյալ:
Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչ խաղում «Սպարտակը» 7:0 հաշվով հաղթել է «Վոլգային»: Մոսկովյան ակումբն առաջին անգամ է հաղթում 7:0 հաշվով, մինչ այս «Սպարտակը» երկու անգամ հաղթել էր 6:0 հաշվով:
Հնարավոր է մեկ շաբաթվա ընթացքում ազատվել 8 կիլոգրամից: Այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է, ընդամենը առողջ սնվելն ու խիստ սննդակարգի հետևելն է:
Վերջին օրերին մամուլում շրջանառվում է Սևանը ստորջրյա թանգարան դարձնելու գաղափար: Դրա հեղինակը «Արմ-Դայվինգ» հասարակական կազմակերպությունն է, որ մտադրվել է Սևանի հատակին ստորջրյա արձանախումբ տեղադրել: Անգամ հայտարարվում է, թե նախաձեռնությունն արդեն հավանության է արժանացել բնապահպանների կողմից, իսկ առաջին արձանը, որը տեղ կգտնի Սևանի հատակին, կլինի անմոռուկի տեսքով:
30-ամյա պորտուգալացին մտադրված է հեռանալ «Ռեալից»` գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ ունեցած լարված հարաբերությունների պատճառով, ով պատրաստվում է կառուցել թիմը կիսապաշտպան Գարեթ Բեյլի շուրջը:
«Այն, որ նույն Արկադի Բաղդասարյանը հնչեցնում էր, որ Վալերի Հովհաննիսյանն ասել է՝ գնամ, ավտոմեքենայի միջից ատրճանակը հանեմ, բերեմ, սատկացնեմ, լուրջ չէ: Ինչպե՞ս կարելի է նման ձևով ներկայացնել, երբ այդպես ներկայացնելուց հետո իմ պաշպանյալը՝ այդ «ագրեսիվ» Վալերիկ Հովհաննիսյանը, ընդամենը գնացել և նստել է իր ավտոմեքենան: Բերե՞ց, սատկացրե՞ց, կրակե՞ց»,- ասաց պաշտպանը:
Գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրի «Հոֆենհայմ» – «Բորուսիա» հանդիպման 2-րդ խաղակեսից խաղադաշտում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:
Ըստ թուքագետի՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների առաջին սրացումը նկատելի դարձավ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Երևան կատարած Պուտինի այցից հետո, երբ Պուտինն արտասանեց «Ցեղասպանություն» բառը, ինչը զայրույթ առաջացրեց մերձէրդողանական լրատվամիջոցներում, ինչը, սակայն, ըստ նրա՝ այդքան լուրջ չվնասեց այդ հարաբերություններին:
«Ես, իհարկե, այն կարծիքը չեմ կիսում, որ Զարուհի Փոստանջյանը «Ժառանգություն» խմբակցության վերջին «բոևիկն» է, բայց, ամեն դեպքում, որպես մայր, որպես հայ կին, ես Զարուհի Փոստանջյանին կհորդորեի լինել համեստ և կոռեկտ և կարծիքը չփորձել կոչերի անվան տակ կապել մեր ժողովրդի վզին, և հատկապես այնպիսի կոչերի, որոնք իշխանափոխության ոչ օրինական ճանապարհ են հետապնդում: Կարծում եմ՝ ԱԱԾ-ի հայտարարությունը ադեկվատ է, տեղին, ժամանակին և բավականին արդյունավետ»:
«ԱԱԾ-ն իրավունք չունի հայտարարություններ անելու, նա այն կազմակերպությունն է, որ, եթե արեց հայտարարություն, ուրեմն՝ գործողություն պետք է հետևի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի օրերս արած հայտարարությանը՝ ուղղված ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին:
6000 տարի շարունակ ալոէի հյութն օգտագործվել է մի քանի առողջական խնդիրներ բուժելու նպատակով: Եգիպտացիներն այն կոչում էին «անմահության բույս», քանի որ այն կարողանում էր բուժել գրեթե բոլոր հիվանդությունները:
Հայաստանն ունի երկար և ծանր պատմություն: Եվ այդ ամբողջ պատմությունը հենց այդ կնոջ ձեռքերի մեջ է: Հայաստանն այսօր չի գրավում այն տեղը, որը կուզենար գրավել: Այն համեմատաբար աղքատ և ոչ ամենալավ դիրքում գտնվող երկիր է, բայց այն մերն է, հարազատ է:
Հոկտեմբերի 8-ին Ֆրանսիայի Նիս քաղաքի «Ալյանս Ռիվիերա» մարզադաշտում տեղի կունենա Ֆրանսիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Տոմսերն արդեն վաճառքում են:
ARMACAD ընկերությունը տեղակացնում է Մեծ Բրիտանիայում 2016-17թթ. ուսումնական տարում կրթություն ստանալու համար հայտարարված կրթաթոշակի մասին, որին կարող են դիմել ուսումնատենչ, առաջնորդության ներուժով աչքի ընկնող երիտասարդ մասնագետներ: Կրթաթոշակին կարելի է դիմել օգտագործելով միայն առցանց համակարգը, սակայն մինչ այդ համոզվեք, որ համապատասխանում եք բոլոր պայմաններին: Անհրաժեշտ է հավաստիացման երկու նամակ անգլերեն լեզվով անձնագիր/ ազգային ID քարտ համալսարանական […]
«Հայ արտադրողների փորձառությունն ու հմտությունն այն աստիճանի է հասել, որ նրանք ոչ միայն դարձել են որակյալ կարտոֆիլ արտադրողներ, այլև բարձրորակ տնկանյութ արտադրողներ: Կարծում եմ՝ մենք ապագայում ականատես կլինենք կարտոֆիլի մեծաքանակ տնկանյութի արտադրության և հարևան ու ԵՏՄ երկրներ արտահանման»:
Սեպտեմբերի 23-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ Հայաստանի Գավաթի 2015-2016 թթ. խաղարկության վիճակահանությունը: Հայաստանի Գավաթի խաղարկությանը կմասնակցեն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8 թիմերը:
Նախորդ տարի ավարտված 36 ֆիլմերից 4-ը լիամետրաժ են, 4-ը՝ կարճամետրաժ, 13-ը՝ փաստավավերագրական, 7-ը՝ անիմացիոն։
Սեպտեմբերի 21-ին LOFT ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնում համերգային ծրագրով հանդիսատեսին ներկայացավ կարճ ժամանակով Հայաստան այցելած հեղինակ-կատարող Արմեն Մեսչյանը:
«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կրշտիանու Ռոնալդուն լրագրողների հետ զրույցում նշել է, թե որտեղ կուզենար ավարտել իր պրոֆեսիոնալ կարիերան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվա է գնում, որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ քննարկի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակը:
Այս տարվա հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3.9 կետով։
Հ. Մարգարյանի կարծիքով՝ այն բոլոր ուժերը, որոնք ասում են՝ նոր Սահմանադրությամբ իշխանությունը կվերարտադրվի, իրականության մեջ թաքցնում են մի բան…
«Մեկնարկելու վրա է «Նոր Հայաստան» վերանվանումը կրող հանրային փրկության ճակատը
WhoScored.com-ը կազմել է Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Խոյերը ելույթ կունենան այն մասին, որ բոլորը պետք է միասին գործեն, իսկ բոլոր գործողությունները պետք է գլխավորի տաղանդավոր առաջնորդը: Ակնհայտ է, որ չարժե կոնկրետացնել, թե ում նկատի ունեն, երբ ասում են՝ տաղանդավոր առաջնորդ, խոյերն առանց ավելորդ համեստության՝ կառաջարկեն հենց իրենց թեկնածությունը:
Խոսելով առողջ ապրելակերպի և առողջ դիետաների մասին՝ հաճախ հանդիպում ենք այնպիսի տերմինի, ինչպիսին է՝ «կարգավորված սնունդը»: Երբևէ հետաքրքրվե՞լ եք, թե ինչ է դա նշանակում: Կարգավորված սննդակարգ ասելով՝ նկատի ունենք հստակ սնունդ, որը ներառում է ամբողջ օրվա մեջ քիչ ուտելիքներ և կարգավորված դիետա, այսինքն՝ քիչ ուտելով, ստանում ենք բոլոր սննդարար տարրերը:
«Կադրերի բաժին N 168»-ում այս շաբաթ ընթերցողներին իր կինոառաջարկն է ներկայացնում դերասան Միքայել Պողոսյանը, ով մեզ հետ զրույցում առաջարկեց բոլորովին թարմ տպավորություններով ազդեցիկ մի ֆիլմ, որ պատահաբար դիտել էր հեռուստաալիքներից մեկով՝ օրեր առաջ: Դերասանի նախընտրությամբ շաբաթ երեկոն անցկացնում ենք ռեժիսոր Մեթյու Չեփմենի «Կրքի գինը» (Matthew Chapman «The Ledge») ամերիկյան մելոդրամայի ընկերակցությամբ: