«Ժամանակն է եկել, որ մենք նախաձեռնենք քաղաքացիական, ազգային հեղափոխություն». Րաֆֆի Հովհաննիսյան
«Հայ ժողովուրդը և Հայաստանի քաղաքացիները պահանջում են մեզ պատկանող հանրապետությունը», – այսօր «Հիմնադիր խորհրդարանի»՝ տարբեր քաղաքական ուժերի հետ կազմակերպած հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա հիշեցրեց, որ մեր ժողովուրդը գերակշիռ «այո»-ով ասաց, որ մենք ինքնիշխան ապրելու իրավունք ունենք արդի աշխարհում. «Բոլորս էլ գիտենք, որ 24 տարի անց հաշվեկշիռը որն է՝ շարունակվող անարդարություն, աղքատություն, արտագաղթ և հիմա արդեն կուսակցապետության պաշտոնականացման վտանգ: Դրա համար մեր ժողովուրդը՝ մեր գործիչներով, կուսակցություններով, հոսանքներով հանդերձ, իսկապես պետք է այդ հանձնառությունն ի կատար ածի և «այո» ասի մեր ինքնիշխանությանը, անկախությանը, արժեքներին»:
Ր. Հովհաննիսյանը հայտարարեց` ժամանակն է եկել, որ իրենք նախաձեռնեն քաղաքացիական, ազգային հեղափոխություն, որը ներառում է բոլոր զինվորներին, շարքայիններին, սպաներին, քաղաքացիներին և սփյուռքահայերին. «Մեկնարկելու վրա է «Նոր Հայաստան» վերանվանումը կրող հանրային փրկության ճակատը, որը պետք է լիցք և բովանդակություն դնի այդ անվանման մեջ, և ես պատրաստակամություն եմ հայտնում իմ գործընկերների հետ կերտելու այդ ապագան, որը հիմնված է ազատության, ժողովրդավարության, ազգային շահի և մեր սահմանդրության վրա»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: