
ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 3.9%-ով

Այս տարվա հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3.9 կետով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից, որտեղ ներկայացվում են նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։ Օգոստոսին՝ հուլիսի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 23%-ով։
Ինչ վերաբերում է առանձին ոլորտներին, ապա ամենատպավորիչ աճը շարունակում է գրանցել գյուղատնտեսությունը։ 2015թ. հունվար-օգոստոսին գյուղոլորտի արտադրանքի ծավալը կազմել է 504.9 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից բարձր է 13.5%-ով։
Արդյունաբերական արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 4.4%-ով, ծառայությունների ոլորտը՝ 2.2%-ով, շինարարությունը՝ 0.2%-ով։